 |
| NASA-ի հրապարակած բուրգի լուսանկարը |
|
 |
| Նույն նկարը՝ ավելի մոտիկից |
|
Լուսանկարն արվել է 2015 թվականի մայիսի 7-ին ու հրապարակվել է NASA-ի կայքում՝ առանց որևէ մեկնաբանության այդ օբյեկտի հնարավոր ծագումնաբանության վերաբերյալ։ Ուարինգը համարում է, որ այս բուրգը չի կարող բնական լինել, ու ենթադրում է, որ իրականում լուսանկարի վրա մենք տեսնում ենք պարզապես ավելի մեծ օբյեկտի գագաթը, իսկ մարմնի հիմնական մասն ավազի տակ է գտնվում։
 |
| Բուրգի թվայնացմամբ զբաղվող վիրտուալ հնէաբանները առանձնացրել են նաև դրա կողքի ֆիգուրը, որը բարելյեֆ է հիշեցնում |
|
Ի դեպ, Մարսի վրա ավելի վաղ բացահայտվել են միանգամայն խոշոր և նույնիսկ հսկայական օբյեկտներ։ Վերջերս ոմն Սանդրա Անդրադե, ով վիրտուալ հնէաբանությամբ է զբաղվում, Մարսից եկած լուսանկարները Google Marsi օգնությամբ ուսումնասիրելիս նկատեց եգիպտական բուրգ հիշեցնող հսկայական մի օբյեկտ, որը բազմաթիվ անգամներ ավելի մեծ է, քան ամենախոշոր՝ Քեոփսի բուրգը։ Մարսի վրայի այդ բուրգի ամեն կողմի բարձրությունը 2750 մետր է կազմում, իսկ դրա կողմերից մեկի վրա անցք կա՝ 200 մետր լայնությամբ ու 100 մետր բարձրությամբ։
 |
| Անդրադեի հայտնաբերած հսկայական բուրգը Մարսի վրա |
|
Իհարկե, գիտնականները հակված են համարել, որ Անդրադեի բուրգն ամենայն հավանականությամբ լեռ է, որը նման յուրահատուկ տեսք է ստացել Մարսի քամիների ու էռոզիայի արդյունքում։ Սակայն Ուարինգի բուրգը չափազանց ճիշտ ձև ունի, որպեսզի բացատրվի էռոզիայով ու բնական այլ էֆեկտներով։