Newsline.am-ը գրում է.

Բնապահպան Սիլվա Ադամյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե Սևանա լիճը գրավ է դրված Համաշխարհային բանկում: Բնապահպանը նշել է, որ դրա մասին փաստաթղթային որևէ տվյալ չունի, սակայն հակված է հավատալու դրան:

ՀՀ բնապահպանության նախարարությունից պարզաբանում են, որ վերոնշյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:

«Սևանը մեր Հանրապետության համար ունի ռազմավարական նշանակություն և պաշտպանված է «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքով»,- նշվում է նախարարության պարզաբանման մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել