Untitled design (1)

ԽՍՀՄ-ում ստեղծված «Մեծ Իվան» ռումբը, որը հայտնի է նաև որպես «Ցար ռումբ», համաշխարհային ռեկորդակիր է և հանդիսանում է երբևիցե ստեղծված ամենամեծ ռումբը։
Այս ռումբի հզորությունը կազմում էր 57 մեգատոն, ինչը հավասար է Հիրոսիմա և Նագասակի քաղաքների վրա նետված ատոմային ռումբերի հավաքական հզորության 1400-ապատիկին։ Մեծ Իվանի պայթյունն ավելի ուժեղ էր, քան Երկրորդ աշխարհամարտի տարիներին օգտագործված բոլոր պայթուցիկների միաժամանակյա պայթյունը՝ բազմապատկած տասով։ Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ հրեշավոր հզորություն է ունեցել այս մեկ ռումբի եզակի պայթյունը։ Սակայն սա դեռ ամենը չէ, իրականում այս ռումբը պետք է էլ ավելի հզոր լիներ, և դրա հզորությունը դիտավորյալ կրճատեցին։ Ներկայացնում ենք «Մեծ Իվանի» պատմությունը։
1961 թվականի հուլիսին Նիկիտա Խրուշչովը որոշեց, որ ինքն արդեն հոգնել է միջուկային զենքերի փորձարկումներից զերծ մնալու համաձայնությունից, որը ԽՍՀՄ-ը ձեռք էր բերել ԱՄՆ-ի ու Միացյալ թագավորության հետ, ու կողմերը չէին խախտում այդ համաձայնագիրը 1958 թվականից։ Խրուշչովը ցանկանում էր ցույց տալ աշխարհին ԽՍՀՄ-ի ռազմական հզորությունը Կոմկուսի 22-րդ գագաթնաժողովի նախօրեին։ Հատուկ սրա համար Խորհրդային Միության էկսցենտրիկ ղեկավարը որոշեց ցնցել աշխարհը երբևիցե ստեղծված ամենամեծ ռումբի փորձարկմամբ։
Այսքանով հանդերձ, կար մի մեծ խնդիր. այդ պահին Խորհրդային զինանոցում չկար այնպիսի ռումբ, որը բավարարեր Խրուշչովի ամբիցիաները։
Մինչ այդ փորձարկված ամենահզոր խորհրդային ռումբը RDS-37 ջրածնային ռումբն էր, որի հզորությունը 3 մեգատոն էր, ու ի դեպ դա առաջին ջրածնային ռումբն էր, բայց Խրուշչովին դա բավական չէր, ու նա անպայման ուզում էր ամերիկյան 15 մեգատոննայանոց Castle Bravo ռումբն «ամոթով» թողնել։
Ու քանի որ Խրուշչովին մերժելը պարզապես անկարելի էր, 4 գիտնականներից՝ Վիկտոր Ադամսկուց, Յուրի Բաբաևից, Յուրի Սմիրնովից ու Յուրի Տրուտնյևից բաղկացած թիմը սկսեց մի պրոյեկտ, որը պետք է հանգեցներ երբևիցե ստեղծված ամենահզոր ռումբի ստեղծմանը։ Նրանց տքնաջան աշխատանքների արդյունքում ընդամենը 15 շաբաթում ստեղծվեց «Մեծ Իվանը», որը ջեմամիջուկային ռումբ էր՝ 8 մետր լայնությամբ։ Պաշտոնապես դրա անվանումը AN602 ջրածնային ռումբ էր։
Մեծ Իվանը կշռում էր 27 տոննա ու ավելի ծանր էր, քան Tu-95 ռմբակոծիչը, որը պետք է կրեր այն։ Բացի դրանից, այն այնքան խոշոր էր, որ անձնակազմը կտրել էր ռմբային լյուկի փողքերը, որպեսզի այն տեղավորվի ինքնաթիռի ֆյուզելյաժում։
Եվ այսպես, 1961 թվականի հոկտեմբերի 30-ին՝ առավոտյան ժամը 11։32-ին, Մեծ Իվանը գցեցին Անդրեյ Դուռնովցևի կառավարած ինքնաթիռից՝ 6.5 մղոն բարձրությունից։ Որպեսզի ինքնաթիռը բավարար ժամանակ ունենա հեռանալու համար, ռումբը պարաշյուտներով էր իջնում Միտյուշիկա ծոցի մոտ, որը գտնվում է Նովայա Զեմլյայում։ Ռումբը պայթեց մակերևույթից 2.5 մղոն բարձրության վրա՝ 188 վայրկյան ժամանակ տալով ռմբակոծիչին՝ հեռանալու համար։
The fireball resulting from the explosion of Big Ivan.
Մեծ Իվանի պայթյունից առաջացած հրեղեն օղակը

Պայթյունից առաջացած հրեղեն օղակն ուներ 3000 մետր շառավիղ, իսկ սնկաձև ամպն ուներ 70 կիլոմետր բարձրություն և հասնում էր մինչև ստրատոսֆերա։ Պայթյունից առաջացած լույսը տեսանելի էր 1000 կիլոմետրի վրա, իսկ դրա առաջացրած ցնցումները 5.0 բալ ունեին Ռիխտերի սանդղակով։ Բացի դրանից, պայթյունի ալիքը 3 անգամ ամբողջական պտույտ արեց մոլորակի շուրջ՝ առաջացնելով 300 մմ սնդիկի սյուն կազմող մթնոլորտային ճնշում ու կոտրեց պատուհաններ նույնիսկ Ֆինլանդիայում ու Նորվեգիայում՝ պայթյունի վայրից 900 կիլոմետրի վրա։

The Big Ivan mushroom cloud

Մեծ Իվանի պայթյունից առաջացած սնկաձև ամպը

Պայթյունի վայրից 55 կիլոմետրի վրա գտնվող Սեվերնի լքված բնակավայրի բոլոր շինությունները հողին էին հավասարվել, իսկ 0-ական կետում՝ պայթյունի բուն վայրում, գետինը հալվել էր իդեալական ողորկության աստիճան։

Սակայն հետաքրքիրն այն է, որ սա միայն կեսն էր նրա, ինչ Մեծ Իվանը կարող էր անել իրականում։ Իրականում, ի սկզբանե այն նախատեսված էր եղել 100 մեգատոննայանոց լիցք կրելու համար ու պետք է օգտագործեր արագ տրոհվող ուրան շղթայական ռեակցիայի երկրորդ ու երրորդ փուլում։ Դրա արդյունքում էներգիայի միաժամանակյա արտանետումն ավելի մեծ լիներ։ Սակայն գիտնականները լուրջ մտավախություն ունեին, որ նման հզորության պայթյունը ոչ միայն կարող է վնասել ԽՍՀՄ տարածքի բնակեցված հատվածները, այլև հնչեցին տեսակետներ, որ նման ուժգնության պայթյունը կարող է շեղել Երկիր մոլորակն իր ուղեծրից, ինչը կարող էր ճակատագրական հետևանքներ ունենալ մոլորակի վրա։

Արդյունքում ռումբի հզորությունը կրճատվեց երկու անգամով, ու բացի դրանից՝ 97 տոկոսով նվազեցրին ռադիացիոն արտանետումը, ինչի շնորհիվ Մեծ Իվանը դարձավ ոչ միայն ամենամեծ ու ավերիչ պայթուցիկ սարքը, որը երբևիցե ստեղծվել է մարդու կողմից, այլև «ամենամաքուր» միջուկային զենքը, որը երբևիցե փորձարկվել է միջուկային դարաշրջանում։

Բարեբախտաբար, այս ռեկորդն ակտուալ մնաց միայն երկու տարի, մինչև կնքվեց «Չափավոր սահմանափակման մասին համաձայնագիրը», որով արգելվեցին միջուկային զենքերի վերգետնյա փորձարկումները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել