9Mediamonitor.am-ը գրում է.

Ավստրալուհի Մելիտա Կաուլմանդես Հանտերն իրականացրել է իր երազանքը: Համեստ տնային տնտեսուհուց նա դարձել է հիանալի հանգստավայրի սեփականատեր, որը մեծ պահանջարկ ունի:

1

Ո՞վ չի երազում հանգիստ և փոքրիկ կղզում հանգստի մասին: Որտեղ չկան հեռախոսազանգեր և մեքենաների խցանումներ, բոլոր խնդիրները և հոգսերը կարելի է թողնել հեռվում և մոռանալ դրանց մասին:

Միայն թռչունների ծլվլոց, հիանալի տեսարաններ և մաքուր, թափանցիկ ջուր: Երկնային հաճույք, ոչ թե հանգիստ:

Եվ պատկերացրեք, ինչպիսի երջանկություն է ունենալ այդպիսի դրախտային անկյուն: Եվ ոչ թե ուղղակի գնել պատրաստի հանգստավայր, այլ ինքնուրույն ստեղծել այն, դարձնել այնպիսին, ինչպիսին սիրտը կցանկա: Հրաշալի էմոցիաներ միայն այդ մտքից, այնպես չէ՞:

Այս հիանալի պատմությունը սկսվել է նրանից, որ Մելիտայի ամուսնուն`Ռորիին, հրավիրել են Կամբոջա աշխատելու 2005 թվականին: Բնական է, նրա հետ մեկնեց նաև օրինակելի կինը:

Ի սկզբանե, այս զույգը չէր էլ կարող պատկերացնել, որ կմնա այդտեղ ընդմիշտ: Նրանք ծրագրել էին ապրել Պնոմպենում մեկ տարի, այնուհետև տեղափոխվել Նյու Յորք:

2

Սակայն, ապրելով Սիամի ծոցի ափերին, նրանք փոխեցին իրենց առաջնահերթությունները: Այժմ, արդեն անցել է 10 տարի, նրանք դեռևս ապրում են Կամբոջայում, Նյու Յորք վերադառնալու մասին անգամ չեն էլ մտածում:

Բանն այն է, որ Մելիտային հաջողվել է գնել լքված մի կղզի 15 հազար դոլարով և բազմապատկել այդ գումարը մի քանի անգամ` կառուցելով այդտեղ շքեղ հանգստավայր:

3

Ավստրալուհու սեփական հանգստավայրը կոչվում է Song Saa Resort: Այն կազմված է 27 առանձնատներից, ռեստորանից, որտեղ մատուցվում են տեղի ազգային խոհանոցի ճաշատեսակներ, բարից, սպա սրահից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել