Գրիշա Վալերի Ազիզյանը Արցախյան ազատամարտի առաջամարտիկներից է: Մասնակցել է մի շարք մարտերի եւ բնակավայրերի ազատագրմանը:
Ազատամարտիկ, գումարտակի հրամանատար Գրիշա Ազիզյանը 50 տարեկան է, ունի երկու անչափահաս երեխա: Նա արդեն 1.5 տարի է, ինչ տառապում է երիկամների անբավարարությամբ: Շաբաթը 3 անգամ կատարում է դիալեզ: Գրիշա (Վալերի) Ազիզյանին բժիշկները հորդորել են կատարել վիրահատություն մինչեւ 2013թ. հունվար ամիսը:
Ազատամարտիկի կյանքի անվտանգ շարունակության համար անհրաժեշտ է ձեռք բերել ֆինանսական միջոցներ:
Խնդրում ենք բոլոր անձանց, հնարավորության սահմաններում կատարել հանգանակություն` փրկելու ազատամարտիկի կյանքը:
Մասնակցեք բարի գործին:
Արցախբանկի ԼՂՀ Մարտունու մասնաճյուղում բացվել է հաշվեհամար`
ՀՀ դրամով` 22304102114600
ԱՄՆ դոլարով` 22304102114601
Կարող եք զանգել նաեւ հետեւյալ հեռախոսահամարներով`
097 21 13 73 կամ + 37497 21 13 73 Վիտալի Չալյան
+37497222166 / արտերկրից/ Գ. Ազիզյան
097 222-166 ՀՀ եւ ԼՂՀ
Թող Աստված պահպանի Գրիշայի եւ բոլորիս առողջությունը:
Կից նյութն` այստեղ