Երեկ լրատվականներից մեկում կարդացի հոսանքի թանկացման հետ կապված մեր արվեստագետներից վերցված հարցազրույցները ու այդ հոդվածի հետ կապված հանրային քննարկումները, մեղմ ասած նողկանք ապրեցի: Մեր մեջ բնավորության մի ահավոր վատ գիծ կա, որը կոչում եմ էժանագին Шустрый-ություն: Դա այն է, երբ տվյալ անձը մտածում է, թե ինքը շատ ավելի խելացի է, քան մնացած բոլորը ու միշտ մտածում է, որ իր էժանագին հնարամտությամբ կարող է ուրիշի ձեռքով շագանակներ հանել կրակից: Տանը նստած մարդիկ իրենց իրավունք են վերապահում վիրավորել 2 արվեստագետների, ովքեր չեն ասել այն, ինչ իրենք են ուզում լսել: Ու շնագայլի ոհմակի նման հարձակվել են ամենաստոր հայհոյանքներով՝ առանց հաշվի առնելու նրանց ավանդի և արժանիքների մասին ու անընդհատ շեշտադրելով, որ իրենք իշխանական կերակրատաշտից են սնվում, դրա համար: Հա, ենթադրենք, սնվում են ու կորցնելու բան ունեն, չեն արտահայտվում, բա դո՞ւք որտեղից եք սնվում, կամ ի՞նչ ունեք կորցնելու, որ դուրս չեք գալիս պայքարի: Երեկ եղել եմ Օպերայի տարածքում, շատ քիչ մարդ կար, որոնց 40 տոկոսը կլինեին իրական ընդվզողներ, մնացածը քաղաքական դիվիդենտներ հավաքողներ կամ զուտ ժամանակ անցկացնողներ՝ PR-վելու հակումներով: Ձեր տեղը ոչ ոք ոչինչ չի անելու, հա, քիչ էր մնում մոռանայի, արվեստագետին վիրավորելով, ստորացնելով՝ ձեր ռեյտինգը, մեկ է, չի բարձրանալու, ձեր ստորությունն էլ չեք կարող թաքցնել:
Հ.Գ Մի երկու օր առաջ էլ հարձակվել էիք ակտիվ շոու բիզնեսի ներկայացուցիչների վրա, թե ո՞ւր են, չկան, ծախված են կաշառված են, ինչի՞ մյուս ակցիաներին կային, հիմա չկան: Բա Հայկ Մարությանը, Լալա Մնացականյանը, Արտավազդ Եղոյանը, Անդրանիկ Հարությունյանը, Հովհաննես Ազոյանը և էլի շատերն իրենց իրենց զորակցությունն են հայտնել հավաքի մասնակիցներին: Կներեք, իսկ դուք ո՞ւր եք, չեմ տեսնում ձեզ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել