emmy

Newmag.am-ը գրում է.

«Թեև ընտանիքս կազմավորվել է ԱՄՆ-ում, միևնույն է Հայաստանի հետ կապս երբևէ չի ընդհատվի:»

Երգչուհի Էմմին, ով մայիսին ֆեյսբուքյան ստատուսի միջոցով տեղեկացրեց իր ամուսնության մասին, այսօր արդեն ապագա մայրիկ է:

Նրա կլորիկ փորիկը նկատելի էր ԱՄՆ-ում կայացած «World Armenian entertainment awards 2015» մրցանակաբաշխության ժամանակ, երբ նա սև զգեստի միջոցով փորձել էր «կոծկել» կլորիկ փորիկը:

Այդ լուսանկարից հետո բոլորը վերջնականապես գրեցին, որ նա հղի է, իսկ երգչուհին կամ նրա աշխատակիցներն այդպել էլ զերծ մնացին հերքումներից: Ինչպես ասում են՝ առանց կրակ ծուխ չի լինում:

newmag.am-ի ԱՄՆ-ի հավաստի աղբյուրը հայտնում է, որ երգչուհին արդեն գիտի ապագա երեխայի սեռը. նա որդի է ունենալու նոյեմբերին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել