Foto-42Araratnews.am-ը գրում է.

Երջանկությունը տարբեր  լինում.հանգիստ ու պայծառ, փոթորկալի, անսանձ, էյֆորիայով լեցուն: Այդ երկու տեսակները պայմանավորված են երկու տարբեր հորմոնների մշակմամբ:

Երկրորդ` անսանձ երջանկության «մեղավորը» դոփամին հորմոնն է, իսկ պայծառ ու հանգիստ երջանկությունը սերոտոնինի արգասիքն է:

Ներքին  որոշ օրգաններում առկա է սերոտոնին հորմոնը.աղիքներ, մկաններ, սիրտ-անոթային համակարգ ևն: Սակայն սերոտոնինի հսկայական քանակություն է  կա ուղեղում ու հենց այդ հորմոնն է կարգավորում այն բջիջների աշխատանքը, որոնք պատասխանատու են մարդու տրամադրության, հիշողության, սոցիալական վարքի, սեքսուալ ցանկության, աշխատունակության, ուշադրության կենտրոնացման համար: Եթե օրգանիզմը սերոտոնինի անբավարարություն ունի, ապա դա արտահայտվում է վատ տրամադրությամբ, տագնապայնության, ուժերի անկմամբ, ցրվածությամբ ու հակառակ սեռի հանդեպ հետաքրքրության բացակայությամբ, դեպրեսիայով` նույիսկ ամենածանր ձևերի:

Ինչպես կարելի է բարձրացնել սերոտոնինի մակարդակն օրևգանիզմում

Ամենահասարակ ու հասանելի միջոցը լույսին, արևի պայծառ ճառագայթների տակ կամ էլ լուսավոր բնակարանում գտնվելն է:

Երկրորդ ու բոլորովին անվճար միջոցը ուղիղ կեցվածքն է: Կոր մեջքն ու կուզը նվազեցնում են սերոտոնինի մակարդակն ու գործնականում, ավոտմատ կերպով հանգեցնում ոմանց մոտ` ամոթի, մյուսներին`  մեղքի զգացման: Իսկ ուղիղ կեցվածքը բարձրացնում է սերոտոնինի մակարդակը, ինքնագնահատականն ու տրամադրությունը:

Երրորդ միջոցն այն մթերքներն են, որոնք օժտված են սերոտոնին մշակելու հատկությամբ: Ի դեպ, սերոտոնին, որպես նյութ որևիցե մթերքում գոյություն չունի: Սակայն  դրանցում պարունակվում  է  տրիպտոֆան ամինաթթու, որից օրգանիզմում սերոտոնին է մշակվում: Իսկ տրիպտոֆանի պարունակությամբ ռեկորդակիր է համարվում կոշտ պանիրը: Նվազ քանակությամբ տրիպտոֆան է պարունակվում հալած պանրի մեջ: Երրորդ տեղում թուզն է, հավի ձուն, ոսպը: Մեծ քանակությամբ տրիպտոֆան է պարունակվում նաև կախասնկի, լոբու, կաթնաշոռի, ցորենի ու հնկաձավարի մեջ:

Եթե օրգանիզմում ցածր է սերոտոնինի մակարդակը, ապա անհրաժեշտ է В  խմբի վիտամիններ  օգտագործել Դրանցով հարուստ են լյարդը, հնդկաձավարը, վարդակաձավարը, հազարի տերևներն ու լոբին: Սերոտոնինի մշակմանը նպաստում են նաև մագնեզիում պարունակող մթերքները, ինչպիսիք են`  բրինձը սալորաչիրը, ծիրանաչիրը, ծովակաղամբն ու ցորենի թեփը: Սերոտոնինի մշակման իմաստով օգտակար են ադամաթուզը, սեխը,  արմավը, դդումն ու նարինջը:

Սերոտոնինի մշակմանը նպաստում է ֆիզիկական ակտիվությունը. լողը, վազքը, պարը ևն: Օրական ընդամենը 20 րոպե մարզանքը նույնպես բավարար է:

Ֆիզիկական ակտիվությունը  կարելի է  լրացնել լիարեք քնով: Թարմ օդը նույնպես նպաստում է այդ հորմոնի մակարդակի բարձրացմանը: Հաճախ շփվեք ընկերների ու բարեկամների հետ, զբաղվեք սիրած գործով, լսեք հաճելի երաժշտություն, ինքներդ ձեզ հաճախ հաճելի րոպեներ պարգևեք: Դա իսկապես էլ օգնում է:

Հետաքրքիր կապ գոյությունի ունի` օրգանիզմում սերոտոնինի մակարդակն ավելանում է  եթե լավ տրամադրություն ու հաճելի ժամանակ է լինում ու հակառակը լավ տրամադրության դեպքում օրգանիզմում սերոտոնին է մշակվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել