Այսօր իմ սովորական, ամենօրյա ճանապարհն եմ գալիս տաքսով: Վարորդը՝ արդեն տարիքն առած ու ինձ անծանոթ ինչ-որ ակցենտով ինքն իր հետ անընդհատ զրույց անող մի հայրիկ, մեքենայում ջազ էր լսում: Լավ նշան էր! 
... Հընթացս նկատեցի, որ հաշվիչի վրա գումարը փոխվում է ոչ թե 1 կմ, այլ 900, թե 800 մետրը մեկ... 3.5 կմ-ից, ապա 4.4-ից, հետո՝ 5.3-ից, և այլն... )))))))) 
Բան չասացի, իհարկե: Համ էլ՝ իմ ամենօրյա ճանապարհն է, ես գիտեմ, որ ուղիղ 6 կիլոմետր է, միշտ վճարում եմ 1000 դրամ: Տեղ հասանք, հաշվիչի վրա 1000 դրամ էր, սակայն թվերը մի քիչ խամրած էին երևում: Տալիս եմ 1000 դրամանոցն ու շնորհակալություն հայտնում: 
Նա, հանկարծ. «200 դրամ էլ պտի տաս, տղա ջան»
Ասում եմ. «Բայց հաշվիչի վրա հենց 1000 է..»:
Վարորդը. «Չէ, լավ չի երևում, տղա ջան, 1200 ա...»:
... Դեռ հանգիստ կրկնում եմ. «Նայեք, հայրիկ, ուղիղ 1000 է»:
Նա, հայկական ավանդական մունաթով. «Է, դե 1200 ա, էլի... 200 էլ պտի տաս»
... Ես. «Տեսեք, Ձեր հաշվիչը ցույց է տալիս 6.7 կմ, ո՞նց է 1200...»:
Նա. «Է, էտի սխալ ա, ճիշտ հաշվիչ չի, 1200 ա...»:
Արդեն նյարդայնացա. մարդն ուզում է ինձ լրիվ էշի տեղ դնել... Չդիմացա, հանեցի ևս 200 դրամ, տվեցի ու ասացի. «Գիտեք, հայրիկ, փող աշխատելու ավելի ազնիվ ձևեր կան...»: Եվ արդեն իջնում էի, երբ պատասխան ռեպլիկն ինձ ուղղակի «սպանեց».
«Ի, Ա ՏՂԱ, ՓՈԻՂ ԱՇԽԱՏԵԼՈՒ ԱԶՆԻՎ ՁԵՎՍ Ո՞ՐՆ Ա...».... )))))))))))))))))))))

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել