Բաղադրությունը`
Խմորի համար՝
Ձու 1 հատ
Կարագ 80գրամ
Շաքարի փոշի 100գրամ
Կակաո 3 ճաշի գդալ
Կաթ 100մլ
Ալյուր 130գր
Փխրեցուցիչ 1թեյի գդալ
Վանիլին 1/2 թեյի գդալ
Կրեմի համար՝
Սերուցք 150մլ (30% յուղայնության)
Շաքարի փոշի 4 ճաշի գդալ
Պատրաստման եղանակը`
Կարագը նախապես հանել սառնարանից, որպեսզի փափկի սենյակային ջերմաստիճանում:
Ամանի մեջ խառնել կակաոն, ալյուրը, փխրեցուցիչը և վանիլինը:
Կարագը հարել շաքարի փոշու հետ մինչև կրեմանման դառնալը, ապա ավելացնել ձուն, կրկին հարել: Մաս առ մաս ավելացնել կակաոյի հետ խառնած ալյուրը, ապա կաթը: Հարել մինչև միատարր զանգվածի առաջացումը:
Գդալի կամ հրուշակեղենի պարկի միջոցով խմորը լցնել պերգամենտային թղթով պատված տապակի վրա: Թխել 10-12 րոպե 180 աստիճանում:
Կրեմի պատրաստման համար հարել սերուցքը շաքարի փոշու հետ մինչև պինդ փրփուրի առաջացումը:
Կրեմը լցնել մեկ թխվածքաբլիթի վրա, ապա քսել կրեմը և ծածկել մեկ այլ թխվածքաբլիթով: