Այսօր ամառային արևադարձի օրն է, ինչպես նաև՝ Յոգայի միջազգային օրը: Օրվա նշանակալի այս խորհուրդները հեգնորեն հակառակվում են էլեկտրաէներգիայի թանկացման որոշմանը: Արևի լույսն այսուհետև ավելի սպասված ու ցանկալի է լինելու սոցիալապես անապահով մարդկանց համար: Իսկ ընտրանին հավանաբար կզբաղվի յոգայով, որպեսզի արհամարհի նյութական աշխարհն ու չմտահոգվի ժողովրդի դրությամբ: Վերլուծաբանները նաև հավանական են համարում արևի պաշտամունքի վերստին արմատավորումը: Այդպիսով, առյուծաձև Մհերը կրկին կտարածի իր գերազանցությունը մյուս լուսատուների, այդ թվում՝ ՀԷՑ-ի նկատմամբ, իսկ Փոքրի օրինակին կհետևեն հասարակական առաջնորդները, որոնք, խռովելով երկրային անարդարությունից, կփակվեն ագռավաքարերում ու կսպասեն, մինչև գարին դառնա ընկույզ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել