parashyutFact.am-ը գրում է.

Բրիտանացի  պարաշյուտիստը օդում փրկել է իր գործընկերոջը, ում պարաշյուտը չի բացվել: Այս մասին հաղորդում է «BBC» լրատվականը: Միջադեպը տեղի է ունեցել Whitehaven Festival ավիաշոուի ժամանակ Անգլիայի հյուսիս-արևմուտքում: Բրիտանական ԶՈՒ-ի երկու զինծառայող մասնակցել են ցուցադրական կատարումներին: Մեկ թռիչքից հետո նրանցից մեկի պարաշյուտը չի բացվել, սակայն նրա գործընկերոջը հաջողվել է բռնել նրան օդում: Նրանց երկուսն էլ վնասվածքներ չեն ստացել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել