Հաճելի է, որ ի դեմս Գուրգեն Գաբրիելյանի, ունենք ուշադիր հեռուստադիտող: Այդուհանդերձ, լավ կլիներ, որ քննադատելուց առաջ համապատասխան oրենքն ընթերցեր, համոզվեր պնդումների անխոցելիության մեջ, նոր քննադատեր: Գուրգենը պնդում է, որ 0199 հաղորդման ընթացքում ճանապարհային ոստիկանի ու լրագրողի ամրակապված չլինելը «Ճանապարհային երթևեկության կանոնների կոպիտ խախտում է ու նույնիսկ ՃՈ աշխատակիցները իրավունք չունեն անտեսել այն»։
Հարգելի Գուրգեն, Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին օրենքի 24-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն «Թույլատրվում է գոտիներով չամրակապել օպերատիվ ծառայությունների, թափքի գունագրաֆիկ երանգավորում ունեցող ավտոմոբիլների վարորդներին և ուղևորներին»:
Ի դեպ, 01 99 հաղորդաշարի հերթական թողարկումը վաղն է, հունիսի 21-ին, ժամը 21:30:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել