Pastinfo.am-ը գրում է.
52-ամյա տղամարդը հեռախոսով նկարել է ըկերուհուն, խոստացել ջնջել, սակայն տեղադրել է սոցիալական ցանացում:
Ըստ մեղադրանքի՝ Լյովա Քիշմիշյանը 2008թ. մինչև 2013թ ընկած ժամանակահատվածում Ռ-ի հետ գտնվել է սիրային հարաբերությունների մեջ, որի ընթացքում տղամարդն իր բջջային հեռախոսով տեսանկարահանել է ընկերուհուն կիսամերկ վիճակում, պայմանով, որ հետագայում կջնջի, սակայն հետագայում վերջինս դրանք ներբեռնել է «Օդնոկլասնիկի» կայքում:
Լյովա Քիշմիշյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Նյութի աղբյուր՝ http://pastinfo.am/hy/node/72628
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



