Mediamonitor.am-ը գրում է.item146577

Ըստ Լոնդոնի Մերի թագուհու Համալսարանի “Lancet” պարբերականում տպագրվածուսումնասիրությաններկայացվել է հեղափոխական սարք, որը զգալիորեն իջեցնում է արյան ճնշումը այն հիվանդների մոտ, ովքեր ունեն արյան անվերահսկելի բարձր ճնշում, ի տարբերություն սովորական դեղամիջոցներով բուժվող հիվանդների:

Սարքը, որը մշակվել է բժշկական ROX Medical ընկերության կողմից և անվանվել “Coupler”, թղթերի ամրանի չափի իմպլանտանտ է, որը տեղադրվում է վերին ազդրի զարկերակի և երակի արանքում: Միջամտությունը տևում է 40 րոպե, ընդհանուր անզգայացման տակ:

PROBE մեթոդաբանությամբ կլինիկական փորձարկումները անց են կացվել արյան ճնշման բազմաթիվ եվրոպական:

հետազոտական կենտրոնների հիվանդների, այդ թվում արեևելյան Լոնդոնի Բարթսի ազգային առողջապահական ծառայության կից գործող Բարթսի արյան ճնշման կլինիկայի բազմաթիվ հիվանդների հետ, որոնք բոլորը ունեցել են արյան կայուն բարձր ճնշում և նրանց օրգանիզմը չի արձագանքել ամենաքիչը 3 տեսակի դեղերով բուժմանը:

Թիմը համեմատել է Coupler-ով բուժման արդյունքները սովորական բուժման արդյունքների հետ 83 հիվանդների շրջանում, որոնցից 44-ը ընդունել են Coupler-ի թերապիան: Նրանք, ովքեր ստացել են Coupler-ը զգացել են արյան ճնշման զգալի և երկարատև իջեցում: Նվազել է նաև հիպերտոնիկ բարդությունների և արյան բարձր ճնշումով հոսպիտալացումների թիվը:

Coupler-ը արժան ճնշման կարգավորման այլ մեխանիզմի շնորհիվ լավ աշխատել է անգամ այն հիվանդների շրջանում, որոնց վրա չի ազդել երիկամների դեներվացիան (արյան բարձր ճնշման բուժման մեկ այլ նոր մոտեցում),: Բացի այդ, ի տարբերություն երիկամների դեներվացիայի այս նոր մեթոդը լիովին դարձելի է, արագ և անցավ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել