Բաղադրությունը`

0,5 բաժակ շաքարի փոշի
2 թեյի գդալ վանիլին
0,5 բաժակ կաթ
50 գրամ կարագ
2 բաժակ ալյուր
1 թեյի գդալ սոդա
1 հատ ձու
Ջնարակ
100 գրամ շոկոլադ
3 ճաշի գդալ ջուր
2 ճաշի գդալ կարագ
100 գրամ շաքարի փոշի

Պատրաստման եղանակը`

Նախապես տաքացնել ջեռոցը 200 աստիճան, առանձին ձուն լավ խառնել վանիլինի հետ, ավելացնել շաքարի փոշին և հալեցրած կարագը, կրկին լավ խառնել։ Լցնել կաթը և քիչ-քիչ ավելացնել սոդայով խառնած ալյուրը՝ անընդմեջ խառնելով։ Ստացվում է խիտ և ձգվող խմոր։ Ծածկել այն և 30 ր. դնել սառնարանը։ Հանել սառնարանից, ձեռքով հունցել, գրտնակով բացել 1 սմ հաստությամբ և բաժակի օգնությամբ կտրել դոնաթները՝ մեջտեղում ավելի փոքրով անցք բացելով։ Ջեռոցի տապակի մեջ յուղաթուղթ դենլ, շարել դոնաթները և 15-20 ր. թխել։ Դոնաթները պետք է 2-3 անգամ մեծանան և կարմրեն։
Մինչ դոնաթները կսառչեն, պատրաստենք ջնարակը։ Շոկոլադը կտրտել, մի փոքր եռման ջուր լցնել և խառնելով եփել՝ մինչև շոկոլադը կլուծվի, այնուհետև ավելացնել շաքարի փոշին և հալեցրած կարագը, եփել։ Լցնել ջնարակը մեծ, խորն ափսեի մեջ, և դոնաթները մեկ-մեկ ընկղմել մեջը։ Շարել ափսեի մեջ և ձևավորել կոկոսի քերուկով կամ կոնֆետներով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել