Newsline.am-ը գրում է.
Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ` 15 տարում Եվրոպան ավելի քան 11 միլիարդ եվրո է ծախսել ներգաղթյալներին արտաքսելու վրա: Միջին հաշվով մեկ ապօրինի ներգաղթյալին արտաքսելու վրա ծախսվել է 4000 եվրո:
ԵՄ-ի երկրները, ինչպես նաև Նորվեգիան, Շվեյցարիան ու Իսլանդիան համատեղ 2000 թվականից 11.3 միլիարդ եվրո են ծախսել երրորդ աշխարհի երկրների ապօրինի ներգաղթյալների արտաքսման վրա: Դրա մասին է վկայել Migrants Files լրագրողական կոնսորցիումի անցկարցած հետազոտությունը:
Դրանում նաև նշված է, որ հաշվետու ժամանակահատվածում ապօրինի ներգաղթյալները համատեղ մաքսանենգներին վճարել են 15.7 միլիարդ եվրո` իրենց Եվրոպա հասցնելու համար: 2015 թվականի հունվար-մայիս ամիսներին ավելի քան 100.000 փախստական մաքսանենգների նավերով Միջերկրական ծովերով հասել են Եվրոպայի ափեր: Իսկ ավելի քան 1800 ապօրինի ներգաղթյալներ խեղդվել են Միջերկրական ծովում: