Արդեն երկու դար է, ինչ բրիտանական պրոպագանդան փորձում է նսեմացնել Նապոլեոն Բոնապարտին՝ կարճահասակ կորսիկացուն ներկայացնելով որպես դիկտատոր և մարդակեր: Մինչդեռ Նապոլեոնը անշրջելիորեն փոխեց աշխարհը՝ վերջ դնելով ֆեոդալական միապետություններին ու սաղմնավորելով ազատ քաղաքացիների պետության գաղափարը:  
Ի՞նչն է նրա հաջողության գաղտնիքը.
1.Նապոլեոնն անսահման սիրում էր իր հայրենիքը:
2.Նապոլեոնն իրեն շրջապատել էր քաղաքական և ռազմական այնպիսի գործիչներով, որոնց անունները ոսկե տառերով են գրված պատմության գրքերում: Բավական է հիշատակել՝ մարշալներ Նեյ, Դավու, Լեֆևր, Մյուրատ և Բերնարդոտ, ԱԳ նախարար Թալեյրան, ՆԳ նախարար Ֆուշե:
3.Աուստերլիցի փառահեղ հաղթանակից մինչև Վաթերլոյի պարտություն նրան ուղեկցել է հայրենիքի ու ֆրանսիացի զինվորի առջև ունեցած պատասխանատվությունը՝ կայսերական անձի էությունը միահյուսելով շարքային քաղաքացու ու զինվորի տառապանքի հետ:
Ասածս ի՞նչ է: Ֆեյսբուքում լրճկվելու փոխարեն մի քիչ պատմության մեջ մնալու մասին մտածենք :) :) :)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել