Չի կարելի երկու անգամ մտնել նույն գետըLife.panorama.am-ը գրում է.

Հերակլիտես Եփեսացին (մ.թ.ա. 544 – 483 թթ.) եղել է անտիկ շրջանի հույն փիլիսոփա, դիալեկտիկայի առաջնային ձևի հիմնադիրը: Հերակլիտեսին անվանում էին Մռյալ կամ Մութ, նրա փիլիսոփայական համակարգը հակադրվում էր Դեմոկտրիտեսի գաղափարներին, ինչի վրա ուշադրություն են դարձրել հաջորդ սերունդները:

1.      Չի կարելի երկու անգամ մտնել նույն գետը:

2.      Բնությունը սիրում է թաքնվել:

3.      Աստծո համար ամեն ինչ գեղեցիկ է և արդար. մարդիկ են մի բանը կաչել անարդար, մյուսը՝ արդար:

4.      Մահն այն ամենն է, ինչ մենք տեսնում ենք, երբ արթուն ենք, իսկ ամենը ինչ տեսնում ենք քնած ժամանակ, երազ է:

5.      Ես գերադասում եմ այն ամենը, ինչ կարելի է տեսնել, լսել և ուսումնասիրել:

6.      Ամեն ինչ հոսում է, ոչինչ տեղում չի կանգնում:

7.      Օրենքի համար ժողովուրդը պետք է կռիվ տա, ինչպես քաղաքի պարիսպների:

8.      Խելքն աստված է յուրաքանչյուրի համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել