Mediamonitor.am-ը գրում է.
Աշխարհում չկա ավելի զովացուցիչ ըմպելիք, քան սառը ջուրը: Շատ մարդիկ ուղղակի չեն սիրում ջուր: Նրանք խմում են ամեն ինչ`թեյ, գինի, սուրճ, բայց ոչ ջուր: Եվ կարծում են, որ նրանք ‹‹խմում են››: Սակայն իրականում այս բոլոր ըմպելիքները, ընդհակառակը, ջրազրկում են օրգանիզմը: Սիրեք սովորական ջուրը: Եվ սիրեք այն խմել, և Ձեր օրգանիզմը հարյուրապատիկ կհատուցի Ձեզ:
Եթե նկատեք հետևյալ նշաններից որևէ մեկը, ապա անմիջապես շտկեք իրավիճակը:
- Դուք բերանում չորություն եք զգում:
Սա բավականին ակնհայտ ախտանշան է: Իհարկե, ամեն անգամ, երբ նման խնդրի եք բախվում, դուք միանգամից հեղուկ եք խմում: Սակայն քաղցր ըմպելիքները ժամանակավոր լուծում են: Խմելու ջուրը քսում է բերանի և կոկորդի լորձաթաղանթները, և խոնավությունը երկար է մնում:
- Ձեր մաշկը չոր է:
Մաշկը Ձեր օրգանիզմի խոշորագույն օրգանն է, և այն նույնպես խոնավեցման կարիք ունի: Չոր մաշկը ջրազրկման ամենավաղ նշաններից մեկն է, որը կարող է հանգեցնել ավելի լուրջ խնդիրների: Ջրի պակասը նշանակում է քրտինքի պակաս, ինչը հանգեցնում է օրգանիզմի`ավելորդ ճարպերի դուրս բերման անկարողությանը: Սա կանխելու ամենապարզ միջոցը շատ ջուր խմելն է:
- Դուք անհագ ծարավի զգացում ունեք:
Սա նույնը չէ, ինչ բերանում չորությունը: Դա սովորաբար տեղի է ունենում մեծ քանակությամբ ալկոհոլի օգտագործումից հետո: Ալկոհոլն ամբողջությամբ ջրազրկում է Ձեր մարմինը, և ուղեղը SOS ազդանշաններ է ուղարկում:
- Դուք աչքերում չորություն եք զգում:
Ջրազրկման նշաններ են չոր, արյունակալած աչքերը: Առանց անհրաժեշտ քանակության ջրի` Ձեր արցունքատար ուղիները չորանում են: Այն կարող է մեծ վնաս հասցնել աչքերին, հատկապես, եթե անընդհատ կոնտակտային լինզաներ եք կրում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ