Այսօրվա հանհրահավաքին ընդառաջ, ինձ այնուամենայնիվ մեկ այլ հարց է հետաքրքրում՝ կապված ՀԷՑ-ի հետ, որը անուղղակի է կապված սակագնի թանկացման հետ։ Մասնավորապես, ես ուզում եմ հասկանալ, թե ինչու այսքան սկանդալային բացահայտումներից հետո, ոչ մի իրավապահ մարմին չհետաքրքրվեց ՀԷՑ-ի գործունեությամբ։ Լավ, իրավապահ մարմինն էլ մի կողմ, մի՞թե միլիարդավոր դրամների ստվերային գործարքների ապացուցված առկայությունն ամենևին չհետաքրքրեց հարկայինին։ Ուրիշ ժամանակ, օրական 50000 դրամի առևտուր անող բուդկաների տերերին տեռռօրի են ենթարկում, իսկ այստեղ՝ քթների տակ, հսկայածավալ մեքենայություններ ու ատկատներ են անում, հարկերից գումարներ են փախցնում, իսկ հարկայինը էշի ականջում է քուն մտել։
Կարծում եմ, որ անկախ ամեն բանից, թե այսօրվա հանրահավաքում, թե ընդհանուր հասարակության մակարդակով, պետք է լինի երկու հիմնական նպառակ. էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման բացառում և ՀԷՑ-ի ազգայանացում (սկզբի համար)։ Ի վերջո, պետք է պատասխանատվության կոչել ռուսկաան կապիտալին, որովհետև կարծես թե նրանք կորցրել են իրականության զգացումը և այսպիսի հանդուգն քաղաքականություն նույնիսկ Ուկրաինայում չեն վարում, էլ չասեմ Ռուսաստանի ու եվրոպական երկրների մասին։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=494674697364110&id=100004647524817¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել