Samsung ընկերությունն ընթացիկ տարվա երրորդ եռամսյակում համաշխարհային շուկային մատակարարել Է 18 մլն Galaxy S III սմարթֆոն, ինչն այն ամենից տարածված սարքն Է դարձնում իր սեգմենտում: Այդ մասին, ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, ասված Է Strategy Analytics վերլուծական ընկերության հաշվետվության մեջ:

Samsung-ը ամենատարածված սմարթֆոնն արտադրողի կոչումը խլել Է Apple-ից, որի iPhone 4S-ը հաշվետու ժամանակաշրջանում իրացվել Է 16,2 մլն տիրաժով: Strategy Analytics ընկերության հաշվետվության մեջ նշվում Է, որ սպառողները կարող Էին iPhone-ի գնումը հետաձգել՝ սպասելով նոր սերնդի ապարատի հայտնվելուն:

iPhone 5 նորացված տարբերակը վաճառքի Է հանվել սեպտեմբերի 21-ին: Երրորդ եռամսյակում, այսինքն՝ մոտավորապես մեկուկես շաբաթվա ընթացքում վաճառվել Է շուրջ 6 մլն սարք:

«Մենք ակնկալում ենք, որ նոր iPhone 5-ի մատակարարումները 2012 թվականի չորրորդ եռամսյակում կգերազանցեն Galaxy S III-ին, եւ Apple-ը շուտով կկարողանա վերադարձնել ամենատարածված սմարթֆոնն արտադրողի կոչումը»,-հաշվետվության մեջ բերված Է Strategy Analytics-ի տնօրեն Նիլ Մոուսթոնի խոսքը:

Galaxy S III-ի վաճառքներն սկսվել են մայիսի վերջին: Այս ամիս ավելի վաղ Samsung-ը հայտարարել Էր, որ այդ ժամանակվանից շուկա Է բեռնառաքվել այդ մոդելի ավելի քան 30 մլն սարք.
http://www.newsbox.am/galaxy-s-iii/

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել