Esem.am-ը գրում է.
Դերասանուհի Աննա Դավթյանի և ամուսնու՝ Սանոյի դուստրը երեկ դարձավ մեկ տարեկան :) Փոքրիկ Ադելի տարեդարձի կապակցությամբ ծնողները մեծ երեկույթ չեն կազմակերպել՝ այն նշելով ընտանեկան միջավայրում:
ESem.am-ի հետ զրույցում Աննան պատմեց փոքրիկ Ադելի նախասիրությունների, ինչպես նաև՝ վերջերս տեղի ունեցած ատամհատիկին փոքրիկի ապագա մասնագիտության ընտրության մասին:
Աննայի խոսքով՝ թեև աղջիկը շատ է սիրում ուտել մայրիկի պատրաստած ապուրները, նաև՝ երգել :) «Ադելը շատ է սիրում երգել, ինքն իրեն երգում ու քնեցնում է»,- ծիծաղելով պատմեց դերասանուհին:
Ատամհատիկի արարողությանն էլ Ադելը «ճակատագրական» ընտրություն է կատարել :) «Արդեն չորս ատամիկ ունի. ատամհատիկի արարողությանն էլ 24 մասնագիտություններից ընտրել է «դերասանուհի» գրությամբ թղթիկը»,- ասաց Աննան:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ