Մարդիկ պատմության ընթացքում բազմապիսի զենքեր են ստեղծել։ Զենքն՝ ինքնին հակամարդկային բան է, բայց եղել են այնպիսի զինատեսակներ, որոնք նույնիսկ զենքի համար են չափազանց հակամարդկային համարվել և արգելվել են՝ տարբեր համաձայնագրերով ու այլ իրավական որոշումներով։ Միջին դարերում այս կամ այն զենքերն արգելելու գործառույթը ստանձնել էր եկեղեցին, իսկ մեր ժամանակներում գործում են տարատեսակ կոնվենցիաներ, ակտեր, համաձայնագրեր և այլ միջազգային իրավական փաստաթղթեր, որոնք արգելում են զանգվածային խոցման և այլ առանձնակի հակամարդկային զինատեսակներ։ Ձեզ ենք ներկայացնում 10 այդպիսի զենքեր ու զինատեսակներ։
10. Ֆլամբերգ սրեր
Եթե հավատանք պատմաբաններին, առաջին «հրեղեն» թուրը՝ ֆլամբերգը ստեղծվել է 15-րդ դարում ու գրեթե անմիջապես «անիծվել է» կաթոլիկ եկեղեցու կողմից՝ որպես հակամարդկային զենք, որը հարիր չէ քրիստոնյային։
Որոշ եվրոպական երկրների բանակներում կար հստակ հրաման, որը մասնավորապես ասում էր. «Հակառակորդի ցանկացած զինվոր, ով կգերևի՝ ալիքաձև շեղբով թրով զինված, պետք է մահապատժի ենթարկվի առանց որևիցէ դատաստանի»։
Շնորհիվ շեղբի ձևի, ֆլամբերգը կտրում-անցնում էր վահանի ու զրահների միջով ու մարմնի վրա սարսափելի վերքեր էր թողնում, որոնք նույնիսկ ժամանակակից բժշկությունը դժվարությամբ կարող է բուժել։
Ըստ էության, սա առաջին զենքն է, որն արգելվել է՝ մարտական պայմաններում գործածվելու համար։
9. Էքսպանսիվ փամփուշտներ
Էքսպանսիվ փամփուշտները հատուկ զինամթերք են, որոնք ստեղծվել են նրա համար, որպեսզի իրենց տրամաչափի մեծացման հաշվին՝ ավելի մեծ խոցող էֆֆեկտ ունենան։
Այս փամփուշտները ստեղծվել են 19-րդ դարի վերջում՝ բրիտանական բանակի կապիտան Նեվիլլ Բերթի-Քլեյի կողմից, որպեսզի դրանց միջոցով պայքարեն «վայրենի-ֆանատիկոսների» դեմ՝ գաղությաին պատերազմներում։
Այսօր այսպիսի փամփուշտներն արգելված են՝ ռազմական գործածության համար, քանի որ դրանք չափից դուրս մեծ վնաս են պատճառում, բայց դրանք կարելի է կիրառել որսի ու ինքնապաշտպանության համար։
Ահա թի ինչ է եղել վարազի սիրտը՝ երբ դրա վրա կրակել են 9մմ-անոց էքսպանսիվ փամփուշտով։
8. Հակահետևակային ականներ
Հակահետևակային ականներն ամենատարբեր ձևերն ունեն և ամենատարբեր սկզբունքով են գործում և տեղադրվում, սակայն դրանք բոլորն էլ ունեն մեկ հիմնական նպատակ՝ ոչնչացնել հակառակորդի կենդանի ուժը։
1992 թվականին, 6 ոչ պետական կազմակերպությունների ջանքերով ստեղծվեց Հակահետևակային ականների արգելման շարժումը։
1997 թվականի դեկտեմբերի 3-ին Օտտավայում ստորագրվեց համաձայնագիր, որով արգելվեց հակահետևակային ականների կիրառությունն ու կուտակումը։ Ստորև, դուք տեսնում եք քարտեզ, որի վրա արտացոլված է հակահետևակային ականների ամենավտանգավոր կուտակումների վայրերը։
Համաձայն 2012 թվականի վիճակագրության, յաւրաքանչյուր ամիս, մոտ 2000 մարդ է դառնում չվնասազերծված հակահետևակային ականների զոհ, իսկ 20-րդ դարում տեղի ունեցած պատերազմներում հենց այս զինատեսակն է ապահովել բոլոր զոհերի 5-10 տոկոսի։
7. Նապալմ
Նապալմը ստեղծել են ամերիկացիները՝ Երկրորդ աշխարհամարտի տարիներին։ Այն ըստ էության, պարզապես խտացված բենզին է, որը քիմիական այլ հավելումներով ավելի երկար ու ավելի բարձր ջերմությամբ է այրվում։
Նապալմը գրեթե անհնար է հեռացնել մաշկի վրայից, իսկ եթե այն այրվող վիճակում հայտնվում է մարդու մարմնի մակերևույթին, այրում է մինչև ոսկորներև, և սա էլ հերիք չէ՝ մեծ քանակությամբ շմոլ գազ է արտադրում։
1980 թվականին ստորագրվեց համաձայնագիր, որով արգելվում, կամ էլ սահմանափակվում էր այս հրկիզող զինատեսակի գործածությունը։ Համաձայն դրա, նապալմն արգելված է կիրառել քաղաքացիական բնակչության դեմ։
Չնայած նրան, որ ԱՄՆ-ը ևս միացավ այս համաձայնագրին, բայց Միացյալ Նահանգները բազմից են կիրառել նապալմ՝ քաղաքացիական դեմքերով հագեցած շրջաններում գտնվող ռազմական թիրախների նկատմամբ։
6. Քիմիական զենք
Այն բանից հետո, երբ հնարավոր դարձավ պատրաստել և պահպանել բավական քանակությամբ թունավորող նյութեր, զինվորականները սկսեցին դիտարկել դրանք, որպես պատերազմ մղելու միջոց։ 1899 թվականին Հաագայի կոնվենցիան արգելեց ռազմական նպատակներով կիրառել զինամթերք, որը թունավորում է հակառակորդի կենդանի ուժը։
Քիմիական զենքը զանգվածային խոցման միակ զինատեսակն է, որն արգելվել է՝ մինչև կիրառվելը։
Չնայած բոլոր արգելքներին, թունավորող միջոցներն այնուամենայնիվ կիրառվել են, կիրառվում են ու կիրառվելու են, քանի որ դա ոչնչացման ու ահաբեկելու էժան միջոց է։
5. Կասսետային ռումբեր
Սա ռումբերի տարատեսակ է, որն իրենից ներկայացնում է մեծ տարրա՝ լցված բազմաթիվ ավելի փոքր լիցքերով, որոնք կարող են լինել ֆուգասային, հրդեհող ու քիմիական։ Հենց այս փոքր սուբ-ռումբերի հաշվին մեծանում է այս զինատեսակի խոցման մակերեսն ու մահաբերությունը։


2008 թվականին լույս տեսավ կասսետային ռումբերի կիրառությունն արգելող կոնվեցիան, սակայն այն լրիվ անիմաստ դարձավ, քանզի նման ռումբերի ամենախոշոր զինանոց ունեցող երեք պետությունները՝ ԱՄՆ-ը, Ռուսաստանը և Չինաստանը, հրաժարվեցին ստորագրել այն։

4. Կենսաբանական զենք
Այս զինատեսակը համարվում է պատմության հնագույն զանգվածային խոցման զենքը։ Հին դարերում թշնամու ճամբար դիտավորյալ հիվանդների էին ուղարկում և թունավորում էին ջրհորները։
Բակտերիաների հետ կապված փորձարկումներով առավել հայտնի պատմությունը կապված է այսպես կոչված 731-րդ ջոկատի հետ։ Ճապոնական գիտահետազոտական այս հաստատությունում 1000-ավոր ռազմագերիների ու խաղաղ բնակիչների են սպանել՝ տարատեսակ փորձարկումների շրջանակներում։
1972 թվականին Ժնեվում համաձայանգիր ստորագրվեց, որով արգելվում էր նոր կենսաբանական զենքեր ստեղծելը, կուտակելն կիրառելը։ Ավելին, գերտերություններն ու նման զինանոց ունեցող պետությունները եկան համաձայնության՝ կենսաբանական զենքի պաշարները ոչնչացնելու պարտավորություններ ստանձնելու։
Ամենասարսափելին այն է, որ կենսաբանական զենքը բացարձակապես անկառավարելի է՝ կիրառության դեպքում ու ազատ արձակված բակտերիաներն ու վարակները կարող են սկսել մուտացիաների ենթարկվել, ինչը հղի է անկանխատեսելի հետևանքներով։
3. Կուրացնող լազերներ
1995 թվականի հոկտեմբերի 13-ին ուժի մեջ մտավ լազերային զենքի կիրառությունն արգելող համաձայնագիրը, որի հիմնական, կամ էլ առնվազն հիմնական նպատակներից մեկը՝ հակառակորդի զինվորների աչքերին անդառնալի վնաս պատճառելն է։
Կուրացնող լազերների ամենամեծ առավելություններից մեկը կայանում է նրանում, որ այս զենքից օգտվելու համար ամենևին էլ պետք չեն դիպուկահրի որակներ, իսկ հակառակորդին կուրացնելու համար քիչ էներգիա ու ժամանակ է պետք։
Այսօր ակտիվոր մշակվում են ավելի «մարդասիրական լազերներ»՝ այսպես կոչված դեզզլերներ, որոնք միայն ժամանակավորապես են կուրացնում հակառակթորդին ու անդառնալի վնաս չեն հասցնում նրանց աչքերին։
2. Կլիմատիկ զենք
1978 թվականին ուժի մեջ մտավ մի խիստ արտասովոր կոնվենցիա, որն արգելում էր Երկրագնդի կառուցվածքի, բաղադրության ու դինամիկայի ցանկացած տիպի փոփոխություն՝ ռազմական նպատակներով։
ԱՄՆ-ում 1960-ականներին բազմաթիվ փորձարկումներ իրականացրեցին, որոնքարդեն արգելված են։ Վիետնամում նրանք հատուկ նյութ էին օգտագործում, որն ուժգին անձրևներ էր առաջացնում, փորձում էին արհեստական ցունամիներ ստեղծել և նույնիսկ կառավարել փոթորիկներ։
Չնայած նրան, որ պաշտոնապես երբեք չի հայտարարվել կլիմայական զենքի ստեղծման մասին, 1992 թվականի հունիսի 5-ին ստորագրվեց Կենսաբանական բազմազանության կոնվենցիան, որը թարմացվեց 2010 թվականին, որն էլ ավելի էր սահմանափակում ցանկացած տիպի արհեստական միջամտություն՝ բնության գործերին։


1. Տիեզերական տեղակայման միջուկային զենք
Տիեզերքի յուրացումը միշտ էլ ունեցել է առաջին հերթին ռազմական նկատառումեր։ Տիեզերքի միլիտարիզացիան եղել է և շարունակում է հանդիսանալ տարբեր պետությունների զինվորականների բաղձալի երազանքը։

1967 թվականի հոկտեմբերի 10-ին ուժի մեջ մտած ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի պատրաստած միջազգային պայմանագիրը՝ տիեզերքի ու տիեզերական մարմինների յուրացման ու պետությունների գորևծունեության սկզբունքների մասին։

Համաձայն այս փաստաթղթի, արգելվում էր երկրի օրբիտայում միջուկային ու զանգվածային խոցման այլ զենքեր տեղակայել, բայց այլ՝ պակաս մահաբեր զինատեսակներ տեղակայելն արգելված չէ։

Սակայն այսօրվա դրությամբ, արդեն այլ վտանգ է ակտուալ՝ առավել, քան միջուկային զենքը՝ տիեզերքում։ Սկզբի համար, պետք է միջոցներ ձեռնարկել, որպեսզի մաքրվի տիեզերական աղբը, որը կուտակվել է երկրի օրբիտայում՝ տիեզերքի յուրացման սկզբի անցած տասնամյակների ընթացքում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: