Esem.am-ը գրում է.

«Սիրո գերին» հեռուստասերիալը շուտով կհատի եզրագիծը: ESem.am-ի տեղեկություններով, հեռուստասերիալի նկարահանումներն արդեն ավարտվել են: Այս մասին մեր լրատվամիջոցի հետ զրույցում հաստատեցին նաև դերասաններն ու ստեղծագործական անձնակազմը:

Վերջիններիս փոխանցմամբ` հստակ օրը դեռ պարզ չէ, սակայն սերիալի հեռուստատեսային ցուցադրումն էլ շուտով կավարտվի: Այն շարունակություն չի ունենա, փոխարենը` մեկ այլ նախագիծ  է ներկայացվելու հեռուստադիտողին:

Սերիալի ստեղծագործական անձնակազմից տեղեկացանք նաև, որ այն, ինչպես բոլոր սերիալները, բարի ավարտ է ունենալու. Հեքիաթների նման բոլորը հասնելու են իրենց նպատակին, բարին հաղթելու է չարին :) Դե, իսկ հարսանեկան տեսարանների պակաս ևս հեռուստադիտողը չի ունենա :)

Իսկ մինչ  այդ հեռուստադիողը կարճ անոնսով կտեղեկանա, թե ինչպիսի հագուցալուծում է ունենալու սերիալը, ինչպես են դասավորվում իրադարձությունների հետագա ընթացքն ու սիրված ու չսիրված կերպարների ճակատագրերը:

 Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել