Խոյ
Մշտապես հիացիր նրանով: Մի հուշիր, թե ինչ անի, բայց և մի համաձայնիր իր ասած ամեն ինչի հետ. դա կարող է նրան նյարդայնացնել և զայրացնել: Խոյերը սիրում են իշխել, ուստի նրանց հետ սեքսը կլինի արագ, կոպիտ, բայց շատ կրքոտ: Գրգռիր նրան գլխի մերսումով:

Ցուլ
Սա այն դեպքն է, երբ տղամարդու սիրտ տանող ճանապարհը տանում է ստամոքսի միջոցով: Նրա հետ պետք է սրամիտ ու համբերատար լինես: Ի պատասխան դրա` կպարգևատրվես. ցուլերը կրքոտ և հավատարիմ սիրեկաններ են, բայց այդքան էլ հնարամիտ չեն: Համբուրիր նրա պարանոցը, և նա կխենթանա:

Երկվորյակ
Որպես կանոն, սիրում են զրուցել և խենթանում են, երբ կինն օգնում է իրենց զարգացնել իրենց աշխարհայացքը: Նրանք սիրում են դիմել փորձարկումների և հարմար չեն ամաչկոտ և զուսպ կանանց համար: Կենտրոնացիր նրա ձեռքերի վրա, և արդյունքն իրեն չի սպասեցնի:

Խեցգետին
Ուզում ես Խեցգետնին հաճոյախոսե՞լ: Զգույշ եղի՛ր: Եղիր անկեղծ, առանց արհեստականությունների. խեցգետին-տղամարդիկ մարդուն լավ են ճանաչում: Ապահովիր վստահելի հարաբերություններ և թույլ տուր, որ օգնի քեզ: Ինտիմ հարաբերություններում նրանք ներդնում են իրենց բոլոր զգացմունքները, բայց այդքան էլ նորարար չեն: Իսկ եթե շոյես նրանց կուրծքը, ապա դա կօգնի արթնացնել կիրքը:

Առյուծ
Առյուծները միշտ բուռն արտահայտում են իրենց էմոցիաները, հիանում են և հեշտությամբ են հաճոյախոսություններ անում` դիմացինին ուրախացնելու համար: Նրանք շատ զգացմունքային և կրքոտ սիրեկաններ են, բայց միշտ ընտրում են ինչ-որ փորձված բան: Առյուծները գրգռվում են մեջքի թեթև մերսումից:

Կույս
Նրան անհրաժեշտ է մի կին, որ կօգնի նրան բոլոր հարցերում: Կույսերը հազվադեպ են արկածների դիմում ինտիմ կյանքում, ուստի նրանց հետ սեքսը լավանում է միայն ժամանակի ընթացքում: Ուշադրություն դարձրու, որ նրանք նախընտրում են ավանդական սեքս, քանի որ ամեն նորարարություն կարող է նրանց ոչ միայն զայրացնել, այլև վախեցնել: Իսկ ահա գլխավոր էրոգեն գոտին որովայնն է:

Կշեռք
Կգրավես նրան, եթե թույլ տաս նրան խոսել իր մասին, իր հոբբիի և նախասիրությունների մասին: Եթե ուրախ, զգացմունքային և արկածախնդիր աղջիկ ես, ապա առանց դժվարության կգրավես նրան: Մարմնի առավել զգայական հատվածներն են մեջքի ներքևի հատվածն ու «հինգերորդ կետը»:

Կարիճ
Մի փորձիր կառավարել նրան, բայց և մի եղիր փափուկ ու լսող: Կարիճ-տղամարդկանց գրավում են ուժեղ կանանց: Կարիճները հորոսկոպի ամենասեքսուալ նշանն են, իսկ նրանց հետ սեքսը թեժ ու կրքոտ է:

Աղեղնավոր
Պետք է պահպահես էմոցիոնալ հեռավորությունը, որպեսզի ոչ միայն գրավես, այլև կողքիդ պահես աղեղնավորին: Նրան հեշտ է հրահել ժամադրության, բայց դժվար է պահել լուրջ հարաբերություններում: Նրանք սիրում են ակտիվ շփում, արկածներ, էքսպերիմենտներ, սեքս անհավանական վայրերում: Նման հերոսի հետ պետք է լինես համարձակ ու խիզախ:

Այծեղջյուր
Նրանք սիրում են լուրջ հարցեր քննարկել, բայց իրենց անհրաժեշտ է մեկը, ով կստիպի ծիծաղել: Մի ուշացեք նրանց հետ ժամադրություններից. նրանք կարող է հրաբխի պես պայթել և վրեժ լուծել: Բայց այծեղջյուրները լավ և ուժեղ սիրեկաններ են. կարող են ամբողջ գիշեր սիրով զբաղվել: Կգրավես նրանց, եթե շոյես ոտքերը, հատկապես ծնկները:

Ջրհոս
Ջրհոսներին գրավելու գլխավոր նախապայմանն անմիջականությունն է: Ջրհոս-տղամարդկանց էրոգեն գոտիներն են կոճղն ու սրունքները: Ուստի մերսիր դրանք, և երեկոյի կրքոտ շարունակությունն ապահովագրված կլինի: Սեքսում նրանք հնարամիտ են, օրիգինալ և անկանխատեսելի և սիրում են արագ սեքս:

Ձկներ
Ձկները փնտրում են լավատես մարդկանց, ով իրենց կպատի հաճոյախոսություններով: Եթե ցանկանում ես խելքահան անել նրանց, ապա մերսիր նրանց ոտքերը, քանի որ հենց ոտքերն են ձկների գլխավոր էրոգեն գոտին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել