29-ամյա բրիտանուհի Ջեկի Սեմյուելը իր փոքրիկ երեխային պահելու և իր քոլեջի ուսման վարձը վճարելու համար գումար աշխատելու յուրօրինակ տարբերակ է գտել։ Նրա բիզնեսն անվանում են «Հարմարավետ անկյուն» (The Snuggery), իսկ աշխատանքը տարբեր մարդկանց հետ գրկախառնվելն է:
Ջեկիի կողմից առաջարկվող ծառայությունները մեծ պահանջարկ ունեն և վատ չեն վարձատրվում. գրկախառնումների 1 ժամն արժե 60 դոլար, իսկ մեկ շաբաթվա ընթացքում նա կարող է ընդունել 30 տղամարդու, ընդ որում՝ ամենատարբեր` ներառյալ թոշակառուների և պատերազմի վետերանների:
«Գրկախառնվող կինը» հետևում է հստակ կանոնների, և հաճախորդներից ոչ ոք իրավունք չունի հպվելու նրա մարմնին, որը ծածկված է գիշերազգեստով` չնայած, որ նրանք պառկած են իրար գրկած` հսկայական երկտեղանոց մահճակալի վրա:
Կինը պատմում է, որ այդ մարդիկ իր մոտ են գալիս ամենատարբեր պատճառներով` կնոջ կորուստ, ընկերուհուց բաժանում, ընկճախտ, հետաքրքրասիրություն, նոր զգացողություններ ունենալու ցանկություն և այլն:
Նա մեկ անգամ չէ, որ բացասական վերաբերմունքի է արժանացել. շատերը նրան անբարոյական են համարում, իսկ նրա բիզնեսը` «սիրո մոնետիզացում», իսկ քոլեջի ղեկավարությունը սպառնացել է հեռացնել նրան, եթե չդադարի գումարի դիմաց մարդկանց գրկել:
... Վատ բիզնես չի: Պատկերացնո՞ւմ եք այս բիզնեսը Հայաստանում :) «Վճարիր և ես ուղղակի կգրկեմ քեզ» ՍՊԸ-ն առաջարկում է իր ծառայությունները...

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել