Կար ժամանակ, երբ մարդիկ բակերով հավաքվում էին իրենց բակի թթի ծառի տակ, մեկը բարձրանում էր ծառը, թափ էր տալիս, մնացածը մեծ բրեզենտի կտորը պահած բոլորով ծառի տակ թութն էին հավաքում։
Իմ մանկությունից անցան տարիներ։ Հիմա անցնում եմ Երևանի փողոցներով։ Թթի ծառեր կան, էնպես չի, որ չկան։ Բայց թութը թափած է ծառերի տակ, վրայով մարդիկ են քայլում, բողոքում, որ կոշիկների շիրայոտվում են, մեքենաներ են անցնում։
Ծառերը նույնն են, նույն թութն են տալիս։ Մենք ենք ուրիշ։ Նախընտրում ենք գնալ խանութից նույն թութը առնել, քան ժամանակ ծախսել ծառից թութ հավաքել։ Երևի կապիտալիզմի բնորոշ կողմերից մեկն է, երևի ժամանակակից մարդը չունի կարիք ժամանակային ռեսուրս ծախսի ինքնուրույն ձեռք բերելու բնության բարիք, չունի կարիք հարևանների հետ շփվի, ընկերանա։ Բնական է երևի, բայց տխուր։