Մի անգամ ուսուցիչը հարցրեց իր աշակերտներին.
-Ինչո՞ւ, երբ մարդիկ վիճում են, գոռում են:
-Որովհետև կորցնում են հանգստությունը,-պատասխանեց մեկը:
-Բայց ինչո՞ւ են գոռում, եթե խոսակիցը գտնվում է այդքան մոտ,-հարցրեց ուսուցիչը: Չի կարելի նրա հետ խոսել կամաց, ինչո՞ւ են բղավում, երբ բարկացած են: Աշակերտներից յուրաքանչյուրը հայտնեց իր կարծիքը, բայց ոչ մեկը չգոհացրեց նրան:
-Երբ մարդիկ դժգոհ են միմյանցից և կռվում են, նրանց սրտերը հեռանում են իրարից, և որպեսզի ծածկեն այդ հեռավորությունը, ստիպված են գոռալ: Ինչքան ուժեղ են նրանք բարկացած լինում, այնքան բարձր են գոռում:
-Իսկ ի՞նչ է տեղի ունենում, երբ մարդիկ սիրահարվում են: Նրանք չեն գոռում, հակառակը, նրանք խոսում են շաաատ կամաց: Քանզի նրանց սրտերը գտնվում են շատ մոտ, և նրանց միջև տարածությունը շատ քիչ է: Իսկ երբ սիրահարվում են ավելի ուժեղ, ի՞նչ է տեղի ունենում,-շարունակեց ուսուցիչը: -Նրանք չեն խոսում, այլ միայն շշնջում են: Եվ վերջապես նույնիսկ շշնջալը նրանց համար դառնում է ոչ անհրաժեշտ: Նրանք միայն նայում են միմյանց, և ամեն ինչ հասկանում՝ առանց բառերի:
Եվ այսպես, երբ վիճում եք, թույլ մի տվեք, որ ձեր սրտերը հեռանան միմյանցից, մի’ արտաբերեք այնպիսի բառեր, որոնք ավելի են մեծացնում այդ տարածությունը ձեր միջև: Որովհետև կարող է գալ այնպիսի օր, որ բաժանման տարածությունը այնքան մեծ լինի, որ դուք չկարողանաք գտնել ետդարձի ճամփան: