Mediamonitor.am-ը գրում է.
10 փաստեր ժամանակի մասին: Դրանցից մի քանիսն ուղղակի ուղեղում չեն տեղավորվում:
Պարզվում է, որ երբ կինոթատրոններում հայտնվել է «Աստղային պատերազմները», Ֆրանսիայում մարդկանց դեռ մահապատժի էին ենթարկում գիլիոտինի միջոցով, իսկ Օքսֆորդյան համալսարանը կառուցել են ավելի վաղ, քան հայտնվել է ացտեկների քաղաքակրթությունը:
Զարմանալի չէ, որ Ալբերտ Էյնշտեյնն ասել է. «Ժամանակի գոյության միակ պատճառն այն է` որպեսզի ամեն ինչ միաժամանակ տեղի չունենա»:
Մարդկանց միշտ հետաքրքրել է ժամանակը` ինչպես է այն ընթանում, ինչի է հենց այդպես չափվում, ինչ կապ ունի այն տարածության հետ և այլն:
Չնայած գիտնականներն ամբողջ ուժով փորձել են պատասխանել այդ բոլոր հարցերին, սակայն մարդկանց մոտ շարունակում են մնալ ժամանակի մասին իրենց որոշակի ստերեոտիպերը:
Ներկայացնում ենք մի շարք փաստերի հավաքածու, որոնք կցնցեն Ձեզ:
- Առաջին բուրգերը կառուցվել են այն ժամանակ, երբ բրդոտ մամոնտները դեռ ողջ էին:
Դուք, հավանաբար, կարծում եք, որ ոչ մի մարդ գոյություն չի ունեցել, երբ երկրագնդի վրա մամոնտներ էին ապրում: Դուք սխալվում եք: Մինչդեռ մամոնտների մեծ մասը ոչնչացել է նախքան քաղաքակրթության առաջացումը, նրանց որոշակի քանակ պահպանվել է մինչև մ.թ.ա. 1650 թվականը: Այդ ժամանակ, Եգիպտոսն արդեն անցել էր իր զարգացման կես ճանապարհը, իսկ Գիզայի բուրգերն արդեն 1000 տարեկան էին:
- Օքսֆորդի համալսարանն ավելի հին է, քան ացտեկների մշակույթը:
Օքսֆորդի համալսարանում ուսուցումը սկսվել է 1096թ.-ից, իսկ 1249թ.-ին տեղի է ունեցել համալսարանի պաշտոնական բացումը:
Դժվար է պատկերացնել, բայց այն ժամանակ, երբ Եվրոպայում արդեն կառուցվել էին բարձրագույն ուսումնական հաստատություններ, ացտեկների քաղաքակրթությունը նույնիսկ գոյություն չուներ: Ինչպես հայտնի է, ացտեկների քաղաքակրթությունը սկիզբ է առել 1325թ.-ին`Տենոչտիտլանի հիմնադրումից:
- Յուրաքանչյուր երկու րոպեի ընթացքում մենք այնքան լուսանկար ենք անում, որքան ամբողջ մարդկությունը 1800 տարիների ընթացքում:
Մեր օրերում, լուսանկարն իրենից չի ներկայացնում ինչ-որ անսովոր մի բան: Լուսանկարվում են բոլորը`տեսախցիկներով, հեռախոսներով, պլանշետներով:
Իսկ ինչ վերաբերում է հին ժամանակներին, ապա լուսանկարների մասին գիտեին շատ քչերը, ինչպես նաև այդպիսի հրաշքի համար տեխնիկան այդքան էլ հեշտ չէր գտնել:
Անհավանական է, բայց փաստ` մեր օրերում ամբողջ աշխարհում ամեն րոպե մարդիկ ավելի շատ լուսանկարներ են անում, քան երբեմն անում էին հարյուր տարիների ընթացքում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ