Երեկ իր երկրային կյանքն ավարտեց և երկնային արքայություն տեղափոխվեց Մեծն հայը, Հայաստանի ազգային հերոսը: Մարդ, ով իր գործունեությամբ վերհանեց բարերարի իրական կոչումն ու խորհուրդը: Նրա գրեթե մեկդարյա բեմնավոր կյանքն արարումի, պայքարի և մաքառման յուրահատուկ օրինակ է... Կյանքի մայրամուտին նրա փափագն էր Հայոց ցեղասպանության մասին Մեծ ֆիլմ նկարել, որն արդեն, ցավոք, կյանքի կկոչվի առանց իր ֆիզիկական ներկայության: Հատկանշական է, որ հենց այս արարքն էր նրա կյանքի առաքելության եզրափակիչ ակորդը, որը նա խնամքով պահել էր իր հոգու գողտրիկ անկյունում....
Հանգչիր խաղաղությամբ, ՄԵԾ ԲԱՐԵՐԱՐ, ՄԵԾ ՀԱՅ ԵՎ ՄԵԾ ՄԱՐԴ` ՔԸՐՔ ՔԸՐՔՈՐՅԱՆ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել