«Շախմատը ձևով խաղ է, բովանդակությամբ՝ արվեստ, վարպետանալու բարդությամբ՝ գիտություն: Շախմատը կարող է նույնքան ուրախություն պատճառել, ինչ լավ գիրքը կամ երաժշտությունը: Սակայն անհրաժեշտ է սովորել լավ խաղալ։ Միայն դրանից հետո կարող եք իսկապես հաճույք ստանալ դրանից։ Եթե ճիշտ են ասում, որ խաղաոճը նաև մարդու էությունն է, ապա ամեն մեկը խաղում է ըստ բնատուր էության։ Ես ինքս զգուշավոր մարդ եմ և չեմ սիրում ռիսկ պահանջող իրավիճակներ»,-մի առիթով ասել է Տիգրան Պետրոսյանը։
«Շախմատային տրամաբանություն» տեսության համար Երևանի պետական համալսարանը 1968թ. նրան թեկնածուի կոչում է շնորհել:
Խաղալով ԽՍՀՄ հավաքականի կազմում՝ 1958-1978թթ. համաշխարհային շախմատային օլիմպիադաների հաղթող է ճանաչվել:
Իր վերջին պատմական հաղթանակը տարել է 1981թ. ոչ պակաս հայտնի շախմատիստի` հայկական ծագումով Գարի Կասպարովի նկատմամբ:
Տիգրան Պետրոսյանը պաշտպանական բացառիկ ոճով հայտնի մեծանուն շախմատիստ էր և աշխարհի կրկնակի չեմպիոն (1963 և 1966 թվականներին)։ Հայտնի է դարձել ոչ թե ցուցադրական, այլ համբերատար և մեթոդոլոգիայով խաղի շնորհիվ։ Լինելով պատմության մեջ ազգությամբ հայ առաջին աշխարհի չեմպիոնը՝ նա հսկայական դեր է կատարել Հայաստանում շախմատի հանրայնացման գործում։
«Աշխարհի 9-րդ չեմպիոնի հետ իմ խաղն ընդլայնեց շախմատի մասին ընկալումներիս սահմանը։ Չլիներ այդ երկու պարտությունը, ես գուցեև չհասնեի իմ բարձունքին»,– ասել է Գարի Կասպարովը:
«Պետրոսյանը դեռ քսան քայլ առաջ հրաշալի կարողանում է կանխատեսել և չեզոքացնել վտանգը։ Ինձ ապշեցնում է Պետրոսյանի՝ արդեն իսկ գերազանց դիրքն առավել ևս ուժեղացնելու զարմանահրաշ կարողությունը։ Նա չափից ավելի խորամանկ ու անորսալի մրցակից է», – կարծում է Ռոբերտ Ֆիշերը:
«Պետրոսյանը Պաշտպան էր շախմատում։ Նա մեծ վարպետներից առաջինն էր, որ ցույց տվեց, թե ինչպես կարելի է պատշպանել ցանկացած դիրք։ Նա ցույց տվեց, որ շախմատը հսկայական ռեսուրս ունեցող խաղ է։ Պետրոսյանի ոճը չափից ավելի նրբագեղ էր և դժվար էր հասկանալ։ Նրա մեջ խորհրդավորություն կար...» ,– նշել է Վլադիմիր Կրամնիկը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել