Աղանդների քայքայիչ գործունեությունը
Սիրելի հայրենակիցներ այսօր աղանդների հարցը դարձել է պետության անլուծելի հարցերից մեկը: Տրոյական ձիու նման այսօր մեր հասարակություն է մտել աղանդ կոչվածը, որը կրծում է պետությունը հիմքից և պետությանը տանում դեպի կործանում: Մեր կառավարությունը ձեռքերը ծալած նստել է և չի մտածում թէ արդյոք ով պետք է լուծի այս հարցը: Աղանդաորների թիվը գնալով ավելի ու ավելի արագ է աճում` հասնելով մինչև 300-350 հազարի: Խելացի ու լրջմիտ հասարակություն դուք գոնե պատկերացնում եք այս հարցի լրջությունը: Պատկերացնում եք մի քանի տարի, երբ նրանց թիվը կհասնի մոտ մեկ միլիոնի: Ու ձեր`արյան գնով անկախացրած պետությունը կբռնի դանդաղ կործանման ուղին: Ինչպես տեսնում եք, այս հարցը յուրաքանչյուրիս հարցն է, պետք է մենք ամենայն լրջությամբ մոտենանք այս հարցին և փրկենք մեր երկիրը <<անհավատներից>>: Պետությունը համտեսում է իր իսկ ձեռքով ցանած պտուղները: Ինչու՞, ինչու՞ պետությունը ընդունեց օրենք, որպեսզի աղանդները այսպիսի արագությամբ բազմանան: Արդյոք ինչ-որ շահ ունի՞ պետությունը նման կերպով վարվելու համար: Գոնե ամեն գնով պահապանի իր իսկ պետական կրոնը, գործում է հակառակաը. Թուլացնում է պետական կրոնը`թույլ տալով աղանդներին ազատորեն քարոզչություն տարածել Հայաստանում: Պետք է փնտրենք լուծումներ ստեղծված իրավիճակից դուրս գալու : Եվ այդ հարցի ռեալ լուծումներից մեկն այն է, որ ազգովի պայքարենք, որպեսզի Ազգային ժողովը ընդունի հոգեորսություն մասին հստակ օրենք, որով հնարավոր լինի որոշ չափով կանխել աղանդավորների անօրինական գործունեությունը: Պետք է հասարակությունը ինչ-որ չափով տեղեկացված լինի աղադներից, որպեսզի ստեղծված իրավիճակներից կարողանա դուրս գալ:
Այս, և աղանդներին վերաբերվող մի շարք հարցերի պատասխանները կախված է մեզանից: Սիրելի հայրենակիցներ ոտքի ելեք և ազգովի պայքարենք աղանդավորների դեմ և փրկենք մեր պետական կրոնը, որը դարեր շարունակ եղել է հայերիս գոյապահպանության միակ հենարանը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/daniel.petrosyan/posts/309841172412934
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել