Բաղադրությունը`
600 գրամ կաթնաշոռ
3 հատ ձու
60 գրամ շաքարավազ
1|4 թեյի գդալ աղ
4-5 ճաշի գդալ սպիտակաձավար
50 գրամ սև չամիչ
100 գրամ բուսայուղ
Պատրաստման եղանակը`
Կաթնաշոռը տրորել, ավելացնել ձվերը և լավ խառնել, ավելացնել շաքարավազն ու սպիտակաձավարը, խառնել և թողնել 20 րոպե՝ հանգստանա։ Այնուհետև ավելացնել լվացած, չորացրած չամիչը, լավ խառնել։ Գդալով վերցնել խառնուրդը, թաթախել սպիտակաձավարի մեջ, կլորներ պատրաստել ձեռքով և տապակել բուսայուղի մեջ 2 կողմից։ Մատուցել տաք վիճակում։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/utem.am/photos/a.255496861245794.57116.254195044709309/750197608442381/?type=1&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել