Wedding.am–ը գրում է.

Բոլոր ազգերն էլ ունեն իրենց բնորոշ անսովոր և տարօրինակ, ոմանց համար ընդունելի, իսկ ոմանց համար էլ ոչ ընդունելի ավանդույթները: 

Եզդիական հարսանյաց ծեսերը նույնպես ունեն իրենց օրենքները ու ավանդական արարողությունները: Երբ արդեն համաձայնություն է կայացվում աղջկան տղայի հետ ամուսնացնելու հարցում, տղայի ծնողները գնում են աղջկա տուն` նրա ձեռքը խնդրելու:

Իհարկե, կա նաև մեկ այլ սովորույթ, երբ դեռ փոքր հասակում երկու կողմերի ծնողների համաձայնությամբ «բեշքերթում» է կատարվում:

Այս արարողակարգը ենթադրում է, որ երբ փոքր երեխաները դառնան չափահաս, պետք է ամուսնանան միմյանց հետ: 

Wedding.am-ը ներկայացնում է եզդիական շքեղ հարսանյաց արարողությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել