Նկատած կլինեք, որ ֆեյսբուքում սփյուռքահայերը (Հայաստանից արտագաղթածները չհաշված) գրեթե չեն մասնակցում հայաստանցիների քննարկումներին, իսկ հայաստանցիներն էլ սփյուռքահայերի հետ չեն շփվում: Բացի այն, որ գոյություն ունի շփվելու, հաղորդակցվելու լեզվական արգելքը, հայության այս երկու խոշոր հատվածներին գրեթե չի հետաքրքրում իրար ճանաչելը, հոգսերի և ուրախությունների մասին կիսվելը, էլ չխոսենք ազգային համընդհանուր շահերի շուրջ միասնական ուժերով համագործակցելու մասին:
Նորմալ պայմաններում հայտնված ազգերը չունեն «մեկ ազգ, մեկ ժողովուրդ» աբսուրդ կարգախոսը, սակայն քանի որ ՄԵՆՔ ՈՒՐԻՇ ԵՆՔ, չէր կարող պատահել, որ չունենայինք: Եթե ունենք երկու անկախ պետություն, մեկն էլ հրեն ցրցամ ենք տվել, ունենք երկու կաթողիկոս, ապա ինչո՞ւ չպետք է գոնե մի քանի «հայ ժողովուրդ» ունենայինք, չէ՞ որ մենք՝ հայերս, սիրում ենք ամեն ինչից բոլ-բոլ ունենալ:
Գիտե՞ք, թե օտարազգիներն ինչ են մտածում մեր մասին, ինչ հարցեր են մեզ տալիս: Ասում են. «էս հայերը մազալու ժողովուրդ են, օրը մի հատ «անկախ երկիր» են հռչակում, բայց մեջը չեն ապրում»: Խեղճերը հլա դեռ հայկական ֆեյսբուքում մեզ չեն տեսել, թե ինչպես են մեր ազգի «տարբեր ժողովուրդներ» իրարից անկախ, իրարից բեխաբար, զօրուգիշեր «համազգային հարցեր» լուծում ...
Ա՛յ սենց տխուր, մազալու բաներ մեր անկապ կյանքից...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.zatikyan.1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել