Օրեցօր ավելի եմ հաստատակամ դառնում այն որոշմանս մեջ, որ Հայաստանում պետական մակարդակով հարկավոր է ներդնել մի նոր ինստիտուտ, այն է՝ Քաղաքացիական հասարակության ձևավորման և կայացման ինստիտուտը (ՔՀՁԿԻ)։ Մեր հասարակության մոտ 40%-ը չի պատկերացնում իր տեղն ու դերը սեփական պետության մեջ, չունի բավարար իրավագիտակցության մակարդակ, որպեսզի կարողանա, լուրջ չափանիշներից ելնելով, կողմնորոշվել երկրում ընթացող հասարակական-քաղաքական երևույթների նկատմամբ և դառնալ ակտիվ գործոնը և պահանջատերը այդ գործընթացների։ Եթե մենք հսկայական միջոցներ ենք ծախսում տարբեր իրավական խնդիրներ լուծելու համար, որի հիմքը շատ դեպքերում անձի իրավագիտակցության ցածր մակարդակն է և սեփական օրենսդրության չիմացությունը, ապա ավելի խելացի կլինի ստեղծել մի կայուն ինստիտուտ, որը հնարավորինս կմինիմալիզացնի նմանօրինակ իրավախախտումների և իրավական վճիռների ռիսկայնությունը։ Կարծում եմ՝ սա ամենահրատապ հարցն է, որ այսօր ծառացած է մեր երկրի առջև, և, ցավոք, այս 20 տարիների ընթացքում և ոչ մի քաղաքական ուժի կամ քաղաքական գործչի կողմից քայլեր չեն ձեռնակվել խնդիրը լուծելու համար։ Բոլոր այն հասարակական կառույցները, որոնք շահագրգռված են խնդրով, պետք է միավորվեն այս ծրագրի շուրջ։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ani.zakharyan.9/posts/402881686562107?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել