Կա մի նկարիչ, ով նկարել է ինձ: Եվ հիմա ես ապրում եմ: Նկարված: Ե՛վ այնտեղ, և՛ այստեղ: Թղթի վրա ու այստեղ, ինչ-որ տեղ աշնան ու ձմռան մեջտեղում: Եվ որտե՞ղ եմ իրական ես:
Ես նկատել եմ` ամեն ինչ չէ, որ իմ մոտ աջ ձեռքով լավ է ստացվում: Առաջ մտածում էի՝ դա նրանից է, որ ես ձախլիկ եմ, բայց հիմա ես տեսնում եմ, որ նկարի վրա քո մոտ իմ աջ ձեռքը լավ չի ստացվել: Ահա, թե բանն ինչումն է:
Եվ հետո ես սկսեցի ավելի նուրբ զգալ, ավելի քիչ կոպտել, դրանում մեղավոր են քո բարակ գծերը: Ես ո՞ղջ եմ, թե՞ նկարված…
Ես քո նկարված-ապրողն եմ:
Եվ անգամ ծիծաղելի է, չգիտեմ` ինչպես ասեմ. դու ինձ նկարե՞լ ես, թե՞ արտանկարել:
Քանի որ դու նկարիչ ես, ուրեմն դու նկարել ես, սակայն դու կին ես, ու առանց քեզ ես ողջ չեմ, մեռած եմ, ինչպես արտանկարվածը:
Շատ եմ խնդրում, ուղղիր իմ աջ ձեռքը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել