«Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպության հայտարարությունը

Իրաքում եզդիների հանդեպ շարունակվում է անմարդկային վերաբերմունքը: Ինչպես տեղեկացնում են այնտեղ բնակվող եզդիները, նոյեմբերի 7-ին քրդական զորքերի կողմից սպանվել են 10, վիրավորվել՝ 100 եզդիներ, այդ թվում՝ կանայք և երեխաներ: Վիրավորական է քաղաքակիրթ աշխարհի անտարբերությունն այս շարունակական հալածանքների հանդեպ: Քրդերի նպատակն է նման վայրագությունների միջոցով դատարկել եզդիաբնակ շրջանները: Նրանց այդ ծրագիրը իրականացնելու համար ներկայումս խոչընդոտներ չկան: Այն, որ ԱՄՆ-ն Իրաքում կարևորում է իր քաղաքական և տնտեսական շահը, աներկբա է, և փաստորեն չարժի հուսալ, որ նրանց կողմից Իրաքում բնակվող եզդիների իրավունքները կպաշտպանվեն: Այս ամենը հաշվի առնելով՝ «Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպության խորհուրդը խնդրանքով դիմում է բոլոր այն երկրներին, որոնց ժողովուրդները նույնպես ենթարկվել են ցեղասպանությունների անտարբեր չլինել Իրաքում բնակվող եզդիների ճակատագրին: Այսօր եզդիները կանգնած են ֆիզիկական ոչնչացման վտանգի առաջ: Ի վերջո, մենք համոզված ենք, որ կատարվող անիրավության հանդեպ անտարբերությունը նույնչափ հանցավոր երեւույթ է, որքան որ նոր մի ցեղասպանութուն կատարելը:

 

07.11.2012                                                                                                            հ/կ խորհուրդ


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել