Հայհոյեք իշխանավորներին, ինչքան սրտներդ կուզենա, սակայն Հայոց պետությանն ու պետականությանը չկպնեք։

Հայհոյեք կրոնավորներին, ինչքան սրտներդ կուզենա, սակայն կրոնին ու Հայ առաքելական եկեղեցուն չկպնեք։

Հայհոյեք ցանկացած հայի, ինչքան սրտներդ կուզենա, սակայն հայ ժողովրդին ու հայ ազգին չկպնեք։

Կան գաղափարներ, որոնք պետք է միշտ անաղարտ ու մաքուր մնան` որպես սիմվոլ, որպես գաղափար, որպես վեհ ու սրբազան նախահիմք։ 

Ազգը, պետությունը, եկեղեցին այդ սիմվոլներն են։ Դրանք անաղարտ պահելը մեզանից յուրաքանչյուրի պարտքն է ու պատվի գործը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել