Ներողություն ենք խնդրում այս սերիալի երկրպագուներից, բայց «Գահերի խաղը» լեգենդար սերիալի 5-րդ եթերաշրջանի 10-րդ սերիայում դուք իրականում «Մայր թագուհու» բարեմասնությունները չէր, որ տեսաք։

Ինչպես հաղորդում է Entertainment Weekly պարբերականը, Սերսեա թագուհու դերակատար Լենա Հիդին կրկնորդի օգնությանն է դիմել՝ մերկ երթի ամոթալի դրվագի նկարահանման ժամանակ։ Սա պայմանավորված է նրանով, որ Հիդին հղի էր նկարահանումների ժամանակ, մինչդեռ ոմանք շահարկում են վարկած, համաձայն որի՝ դերասանուհին հատուկ պայմանագրային կետ ունի սերիալի հեղինակների հետ, որով բացառված են մերկ տեսարաններն իր մասնակցությամբ։

Արտասահմանյան մի շարք պարբերականներ միանգամից իրենց հետաքննություններն են ձեռնարկել, որոնցում, մասնավորապես, ներգրավել են Photoshop-ի գիտակների, ովքեր միանգամից մատնանշել են, որ Լենա Հիդիի գլուխը տվյալ կադրերում անհամաչափ էր և ակնհայտորեն տարբերվում էր այլ կադրերից։ Բացի դրանից, նրանք նկատել են դերասանուհու մարմնի այլ մասերի չափային անհամապատասխանություններ սովորականում ու սկանդալային դրվագում։

Ինքը՝ Հիդին, այս դրվագի առնչությամբ ասել է հետևյալը.
«Դժվար չէ պատկերացնել, թե ինչ կզգաս, երբ մարդիկ գոռում են քեզ վրա և նայում են՝ ասես կղանքի կտորի։ Քո մեջ ինչ-որ մասնիկ ահասարսուռ է լինում։ Ես չեմ կարող պատկերացնել, թե ինչպես մարդիկ կարող են ուրիշի արյունն ուզել։ Սերսեան սխալ էր, բայց իրականում նա արժանի չէր դրան»։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



