Newsline.am-ը գրում է.
Sputnik Georgia լրատվական գործակալության փոխանցմամբ` Վրաստանի խորհրդարանը ենթադրաբար 1 միլիոն լարի (446.400 դոլար) կհատկացնի Թբիլիսիում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքների վերացմանն ու տուժածներին օգնելուն: Դրա մասին հունիսի 15-ին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլին:
Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը մտադիր է հատկացնել 1 միլիոն լարի, Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը` 100.000 լարի, իսկ Պետական աուդիտի ծառայությունը` 50.000 լարի:
Beeline կապի օպերատորը հատկացրել է 20.000 լարի (8900 դոլար), Bank Republic-ը և ProCredit Bank-ը` 30.000-ական լարի (մոտ 13.300 դոլար) TBC Bank-ը` 50.000 լարի (մոտ 22.300 դոլար), իսկ Bank of Georgia-ն` 100.000 լարի: Ֆինանսական օգնություն են հատկացրել նաև դեղագործական մի շարք ընկերություններ: