Mediamonitor.am-ը գրում է.
Օրական կես բուռ ընկույզը կարող է պաշտպանել քաղցկեղի կամ սրտի հիվանդությունների հետ կապված վաղաժամ մահվան վտանգից, վկայում են International Journal of Epidemiology-ում հրապարակված նոր հետազոտության տվյալները:
Ինչպես ցույց են տվել արդյունքները, այն մարդկանց մոտ, ովքեր օրական ուտում են 10 գրամ ընկույզ, նկատվել է մի շարք հիմնական հիվանդությունների պատճառով մահվան վտանգի նվազում: Հետաքրքիր է, որ գետնընկույզի յուղը նման ազդեցություն չի ունեցել: Ըստ երևույթին, այն պատճառով, որ այն պարունակում է աղ և տրանսճարպեր, որոնք ընդունակ են չեզոքացնել գետնընկույզի պաշտպանական ազդեցությունները:
Իրենց հերթին, գետնընկույզը և ընկույզը հարուստ են վիտամիններով, մանրաթելով, հակաօքսիդանտներով, մոնոչհագեցած և պոլիչհագեցած ճարպային թթուներով, որոնք, ըստ երևույթին, նպաստել են մահացության ցուցանիշների նվազմանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ