Wedding.am-ը գրում է.
Որոշ կանայք այդպես էլ չեն կարողանում մայրանալ՝ հասնելով խոր ծերության, իսկ ոմանք, ընդհակառակը, ողջ կյանքի ընթացքում երեխաներ են ունենում:
Այս արտասովոր դեպքերն ունեն ամենատարբեր նախապատմությունները՝ բժշկական միջամտություն, սեփական կամքի ուժի, պատահականություն և այլն:
Այս պատմությունների միակ ընդհանրականությունն այն է, որ նրանք բոլորն էլ բացառություններ և եզակի երևույթներ են:
Այսպիսով՝ Wedding.am-ը ներկայացնում է աշխարհը ցնցած մայրանալու արտասովոր դեպքերը:
- 1939 թվականին 5-ամյա փոքրիկ Լինային տեղափոխում են հիվանդանոց, քանի որ նրա փորը տարօրինակ ձևով ուռչում էր։ Սկզբում աղջնակի ծնողները ենթադրում էին, որ նա խոց ունի, սակայն բժիշկները շուտով հայտնաբերում են, որ նա հղիության 7-րդ ամսում է։ Այս բացահայտումից մեկ ամիս անց՝ 1939 թվականին, Լինան կեսարյան հատումի միջոցով տղա է ունենում։ Լինան այժմ 81 տարեկան է, սակայն այդպես էլ գաղտնի է պահում, թե ով էր իրականում նրա երեխայի հայրը:
- Թոմաս Բիթին հասարակությանը հայտնի է «հղի տղամարդ» մականվամբ: Թոմասն ու նրա կինը` Նենսին, 9 տարի ապրել են համատեղ կյանքով, որի ընթացքում նրանք 3 երեխա են ունեցել, սակայն բոլոր 3 երեխաներին էլ ծննդաբերել է ընտանիքի «հայրը»: Նշենք, որ Նենսին չի կարողացել հղիանալ, քանի որ սուր հիվանդության հետևանքով հեռացրել էին նրա արգանդը: Եվ Բիթին, ով անցյալում իրականում կին է եղել, որոշել է մի շարք վիրահատությունների դիմել, որոնց արդյունքում էլ նրան հաջողվել է մայրանալ:
- Սթեյսի Գերալդն աշխարհի ամենացածրահասակ մայրն է, ում հասակը 73,2 սմ: Սթեյսի հիվանդությունը նրան թույլ չէր տալիս հղիանալ և ծննդաբերել, քան որ այն մահացում վտանգ կարող էր հասցնել ցածրահասակ կնոջը, բայց նա չվախեցավ և խիզախեց:
- Էլիզաբեթ Բաթլը համաշխարհային ռեկորդ է սահմանել ծննդաբերությունների միջև ընկած ժամանակահատվածի տարբերությամբ: Այդ տարբերությունը 41 տարի է: Նրա առաջնեկը ծնվել է 1956 թվականի մայիսի 19-ին, երբ նա եղել է 19 տարեկան, իսկ որդուն լույս աշխարհ է բերել 60 տարեկանում:
- Աշխարհի ամենատարեց մայրը հնդկուհի Ռայո Դևի Լոհանն է, ով մայրացել է 70 տարեկանում` հղիանալու 40-ամյա ապարդյուն փորձերից հետո: Նրա երեխան ծնվել է 2008 թվականին:
- Մահաջաբինն Շեյխը 2004 թվականի սեպտեմբերի 19-ին ծննդաբերեց աշխարհի ամենափոքր երեխային` Ռամաշա Ռահմանին: Փոքրիկի կշռում էր 243.81 գրամ, իսկ հասակը 10 սանտիմետր էր: Նշենք, որ Ռամաշան ծնվել է հղիության 25-րդ շաբաթվա ընթացքում:
- Ամենապտղաբեր փոխնակ մոր տիտղոսը վաստակել է Քերոլ Հորլոքն է, ով արդեն 43 տարեկան է: 13 տարում նա կարողացել է ծննդաբերել 12 երեխա, այդ թվում նաև եռյակի: Հարցազրույցներից մեկի ժամանակ նա խոստովանել է, որ ցանկացել է փոխնակ մայր դառնալ միայն մեկ անգամ, սակայն այդ ամենը շարունակական բնույթ է կրել:
- Աշխարհի ամենաբազմազավակ մայրը համարվում է ռուս քրիստոնյա գեղչկուհին, ով հայտնի է «Ֆյոդորի կինը» մականվամբ: 40 տարվա ընթացքում Ֆյոդորի կինը ամուսնուն պարգևել է 69 երեխա: Ընտանիքում ծնվել է 17 երկվորյակ, 7 եռյակ և 4 քառյակ: Նշվում է նաև, որ Ֆյոդորը կնոջ մահից հետ կրկին ամուսնացել է ՝ ունենալով երկրորդ կնոջից 20 երեխա:
- Երկվորյակ ծննդաբերած աշխարհի ամենատարեց կինը 70-ամյա Օմկարի Պանվարն է: Նա ուներ 2 դուստր և 5 թոռ, սակայն 77-ամյա ցանկությամբ նա միանգամից երկու ժառանգ է ունեցել:
- Նադյա Սուլեման Գուտիերեսը 2009 թվականի հունվարին ունեցել է միանգամից 8 երեխա: Սա գրանցված երկրորդ դեպքն է, երբ միանգամից 8 երեխա է ծնվում ու նրանք ողջ են մնում: Առաջին դեպքը գրանցվել էր 1998 թվականին՝ ԱՄՆում:
Մանրամասները՝ տեսանյութում:
Նյութի աղբյուր՝ http://wedding.am/artasovor-mayrutyun
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել