Բաքու մեկնած մեր պատվիրակության որոշ անդամների ֆեյսբուքյան էջերն եմ նայում, ու նյարդերս իրար են խառնվում։ Մի խի՜նդ, մի ուրախությո՜ւն, նամանավանդ էն Հրաչյա Ռոստոմյանի ու Բազմասեր Առաքելյանի էջերում. ժպտերես սելֆիներ, բան-ման։ Այնպիսի տպավորություն է, ասես ոչ թե Բաքու են գնացել, այլ կյանքի իրական տոնի, նամանավանդ էն Բազմասերի էջը ոնց որ վաստակավոր ծաղրածուի էջ լինի. տղեն էլ լատինատառով ծնունդներ ա նշում Բաքվում, էլ մեդալներով նկարներ ա անում, ասես ինքն ա էդ մեդալները վաստակել...
Նախ, էս հարգարժան պարոններին հիշեցնել է պետք, որ ո՛չ ցանցառանալու ու սելֆիներ անելու են գնացել, ո՛չ էլ տեղին է առհասարակ ցանկացած նման դրսևորում նման հատուկ կարևորություն ունեցող քաղաքական-մարզական իրադարձությանը նման աշխարհագրական կետում։ Ձեզ ուղարկել են այնտեղ լուրջ գործի համար, ոչ թե հյուրանոցի համարներում ու արևոտ Բաքվում երջանիկ սելֆիներ անելու։
Տենց ուզում էիք աչքի ընկնել ու ձեր՝ Բաքվում գտնվելուց ինչ-որ դրական բան սարքել ֆորմատից դուրս, հարգանքի տուրք մատուցեիք զոհված էն զինվորին, ում սպանեցին սահմանի վրա, երբ դուք արդեն Բաքվում էիք կամ էլ գոնե ինչ-որ բան ձեռնարկեիք այն բանի դեմ, որ դահլիճը նման ազգատյացություն է դրսևորում մեր մարզիկների հանդեպ, ոչ թե կլոունադայով ու խալխի մեդալները դոշներիցդ կախելով՝ զվարճանայիք։
Ուղղակի ապշել կարելի է, թե ոնց են նման որոշում կայացնելուց հետո, որ մասնակցելու ենք Բաքվի խաղերին, պատվիրակության մեջ ընդգրկում նման բանկա-բութուլկաների...