Ադրբեջանական «Ազադլիգ» թերթի փոխանցմամբ՝ հունիսի 13-ին զորամասում սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Դևրիշով Էլվին Էթիբար օղլուն, որը զորակոչվել էր Բալաքանի շրջանի Քաթեխ գյուղից: Հետաքրքիր է, որ մեկ այլ ադրբեջանական մեդիա ռեսուրս՝ MeydanTV-ն, գրում է, թե 18-ամյա այս երիտասարդը սպանվել է «թշնամու դիպուկահարի գնդակից առաջնագծում»՝ հրապարակելով վերջինիս լուսանկարը: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այս պահի դրությամբ լռում է սույն դեպքի առնչությամբ:
Նյութի աղբյուր՝ http://www.animargaryan.org/2015/06/blog-post.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել