Բաղադրությունը`
Խմորի համար
3 հատ ձու
1 բաժակ շաքարավազ
1 հատ (200 գրամ) թթվասեր
1 բաժակ ալյուր
3 ճաշի գդալ կակաո
1 թեյի գդալ փխրեցուցիչ
Կրեմի համար
400 գրամ կաթնաշոռ
400 գրամ ըմպելի յոգուրտ
1 բաժակ շաքարավազ
15 գրամ ժելատին
Պատրաստման եղանակը`
Պատրաստեք խմորը: Ձվերն ու շաքարավազը լավ հարել, ավելացնել թթվասերն ու շարունակել հարել: Փխրեցուցիչն ու կակաոն խառնել ալյուրի հետ, ավելացնել ձվի խառնուրդին, խառնել:
Ջեռոցի կլոր կամ քառանկյուն տապակի մեջ յուղաթուղթ դնել, լավ պատել բուսայուղով, լցնել խմորը և նախապես 180 աստիճան տաքացված ջեռոցում թխել մոտ 25 ր.:
Այնուհետև հանել, թողնել սառի և 2 հավասար շերտերի բաժանել:
Պատրաստեք կրեմը: Յոգուրտը շաքարավազի հետ լավ հարել բլենդերի մեջ, ավելացնել կաթնաշոռը, շարունակել հարել: Ժելատինին 3 ճ.գ. սառը ջուր խառնել և հենց այդ ամանով դնել տաք ջրով լի ավելի մեծ ամանի մեջ, խառնել, թողնել, որ լավ լուծվի: Այնուհետև ավելացնել կրեմի վրա, հարել: Դնել սառնարանը:
Պատրաստի խմորի շերտերի վրա քսել կրեմը, քսել նաև կողքերին, վրան ձևավորել ցանկացած հատապտուղներով և մոտ 3-4 ժամ դնել սառնարանը: