coffee-culture-around-the-world-750x375Fact.am-ը գրում է.

Կոֆեինի օգտագործումն օգնում է լավ տեսողության պահպանմանը, խթանելով արցունքագեղձերի աշխատանքը, կարծում են ճապոնացի բժիշկները:

Տոկիոյի համալսարանին կից  բժշկական դպրոցի մասնագետները հետազոտություն են անցկացրել 78 կամավորների մասնակցությամբ: Փորձի մասնակիցները բաժանվել են երկու խմբի, մի խումբը ընդունել է կոֆեինի հաբեր, իսկ մյուս խումբը` պլացեբո:

Պարզվել է, որ կոֆեին ստացած մարդկանց մոտ նշանակալիորեն ավելացել է արցունքարտադրությունը: Դա նվազեցրել է «չոր աչքի» համախտանիշի զարգացման ռիսկը, որի դեպքում արցունքաթաղանթը չորանում է, չի հասցնում վերականգնվել, առաջացնելով աչքերում օտար մարմնի առկայության զգացողություն, քոր, այրոց, չորություն, լուսավախություն և արագ հոգնելիություն:

Կոֆեին ընդունած կամավորների մոտ տվյալ համախտանիշը գրանցվել է 13% դեպքերում, իսկ հսկողական խմբում այդ ցուցանիշը կազմել է 17%:

Գիտնականները կարծում են, որ իրենց բացահայտումը հնարավորություն կտա կատարելագործել «որ աչքի» համախտանիշի բուժման մեթոդը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել