էս մի քանի օրը նամակներ եմ ստանում նմանատիպ հարցադրումով. «Իսկ Դուք հավատու՞մ եք, որ հնարավոր է կասեցնել հոսանքի թանկացումը»: Ի՞նչպես պատասխանել նմանատիպ հարցերի: Իսկ ես հավատու՞մ էի, որ հանարավոր է կասեցնել "Մոսկվա" կինոթատրոնի ամառային դահլիճի քանդման գործընթացը, իսկ ես հավատու՞մ էի, որ հնարավոր է ձերբազատվել Մաշտոցի պուրակի բուծիկներից, իսկ ես հավատու՞մ էի, որ բազում խախտումներով ԱԺ պատգամավորական մանդատ ձեռք բերած Ռուբեն Հայրապետյանը/նեմեց/ վայր կդնի մանդատը, ես հավատու՞մ էի, որ 100 դրամ ուղեվարձը չի դառնա 150... Այո, ես ոչ միայն հավատում էի, այլև վստահ էի, որ երբ հաղթենք մեր միջի ստրուկին ու իսկապես վստահենք քաղաքացուն, մենք կարող ենք փոխել մի խումբ զավթիչների որոշումներն ու նրանց գծած սցենարները: Հիմա ինքներդ հաշվարկեք, թե որքան գումար մնացել է ձեր ընտանեկան բյուջեում երկու տարի առաջ 5 օրվա ընթացքում ամբողջ քաղաքը վարակած ու որոշում փոխած «100 դրամի շարժման» արդյունքում: Փոփոխությունը ձեր մեջ է, ձեր պատկերացումների ու իրադարձությունների գնահատման տիրույթում: Դուրս եկեք փողոց։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/zara.hovhannisyan.71/posts/892623940760407?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել