Թուրքական լրատվամիջոցները և նրանց հետևած մի շարք լրատվամիջոցներ շտապել են (կամ էլ մտածված) լուրեր տարածել, թե իբր թուրքական կողմի պահանջով Հայաստանից Սիրիա ուղևորվող «Օգնիր եղբորդ» նախաձեռնության հումանիտար բեռով ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Էրզրումում։
Իրականությանը չհամապատասխանող ապատեղեկատվություն։ Ըստ թուրքական կողմի հետ նախապես ձեռք բերված և հաստատված թռիչքային պլանի` մեր օդանավը պիտի վայրէջք կատարեր Էրզրումում՝ համապատասխան զննում անցնելու համար։ Այդպես էր նաև նախորդ անգամ։
Մեր գլխավոր և միակ խնդիրը հումանիտար աղետ ապրող սիրիահայ համայնքին և առհասարակ կարիքավոր սիրիացիներին հումանիտար օգնություն ցուցաբերելն է, ինչին և ուղղված էլ մեր նախաձեռնությունը։
Հավատում ենք, որ այս անգամ էլ ինքնաթիռը բարեհաջող տեղ կհասնի և կվերադառնա՝ իրականացնելով մեր մարդասիրական առաքելությունը։
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/Lilit.Galstian/posts/393621007381186
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել